ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես սատարում եմ Արայիկ Հարությունյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն է։

- Պարոն Ուլիխանյան, ինչպե՞ս եք գնահատում ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ ելույթները, որոնց ժամանակ վկայակոչվեցին նրա կայացրած տասից ավելի վճիռները, որոնցով ՄԻԵԴ-ը վճիռներ էր կայացրել Հայաստանի դեմ: Այս ամենը որևէ կերպ չկաշկանդե՞ց իշխանությանը, որ դեմ քվեարկի նրա թեկնածությանը:

— Այս պահի դրությամբ Պարոն Խունդկարյանը հանդիսանում է  ՍԴ անդամ, և ես զերծ կմնամ որևէ գնահատական տալուց։

ԱԺ-ում նշվեց, որ եթե ընտրենք Խունդկարյանին, նշանակում է նախորդ համակարգն ենք ընտրում, որ հին կադրերը հետ են գալիս, և այդ կադրերով ՍԴ-ում ակնկալել լրջագույն փոփոխություն, հազիվ թե ստացվի: Կիսո՞ւմ եք այս մոտեցումը:

— Համաձայն չեմ այդ դիտարկման հետ։ Այլ մեկնաբանություններ չեմ անի։  

- Վերջին ժամանակահատվածում, կարծես թե սկսել են շատ քննարադատել Ձեր խմբակցությանը, ու, ըստ տեղեկությունների, խմբակցությունում էլ տարբեր դժգոհություններ կան, ի դեմս՝ Արսեն Ջուլֆալակյանի, որը հայտարարեց, թե խնդիրը ԿԳՄՍ նախարարի հետ է ու մանդատը վայր դրեց: Ի՞նչ է կատարվում. իսկապե՞ս ընդդիմությունը ճիշտ է. իսկապե՞ս դժգոհություն կա Իմ քայլը խմբակցության ներսում։

— Ընդհանուր առմամբ, Իմ քայլը խմբակցության մեջ ոչ մի խնդիր չկա, ինչպես ամուր եղել ենք նույնքան ամուր մնում ենք։ Խնդիրներ տարբեր հարցերում կարող են լինել, որովհետև մենք 88 հոգուց բաղկացած խմբակցություն ենք, և չենք  կարող լիատարր լինել։ Եվ այդ բազմատարրությունը, բազմասեռությունը մեզ ավելի ուժեղ է դարձնում և խոսում է մեր ուժի մասին, այլ ոչ թե թուլության։

- Դուք ինչպե՞ս եք գնահատում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի աշխատանքը և ի՞նչ կասեք այդ դիտարկման վերաբերյալ, որ այսօր բոլորը պահանջում են  նրա հրաժարականը։

—  Ես համաձայն չեմ այդ դիտարկման հետ, Պարոն Հարությունյանի հրաժարականը պահանջում են որոշ թվով քաղաքացիներ։ Մենք  հետևում ենք իրադարձություններին։  Իսկ ես՝ ինչպես մեր քաղաքական թիմը, սատարում եմ Պարոն Հարությունյանին։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular