ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շեֆ խոհարարի խորհուրդները դափնու տերևն ուտեստներում օգտագործելու մասին

ՖՈՏՈ

Որպեսզի դափնու տերևը առավելագույն օգուտ և համ տա, այն պետք է ուտեստին ավելացնել պատրաստ լինելուց 5-10 րոպե առաջ և դրանից հետո անմիջապես հանել: Այս խորհուրդը Sputnik ռադիոյի հետ զրույցի ընթացքում տվել է առողջ սննդի փորձագետ, հեռուստահաղորդավար և շեֆ խոհարար Սերգեյ Սինիցինը: Հոդվածը վերցրել ենք ռուսական Lenta կայքից:

«Սա բավականին ուժեղ համեմունք է, ուստի այն պետք է ավելացնել հենց տաք ուտեստներին, որպեսզի այն կարողանա տարածվել», - բացատրել է փորձագետը: Նա նաև ավելացրել է, որ եթե դափնու տերևը երկար ժամանակ թողնեն ուտեստի մեջ, համեմունքը դրան դառնություն կհաղորդի:

Սինիցինի համաձայն՝ համեմունքը մթերքների համար ծառայում է որպես լավ անտիսեպտիկ, ուստի նրանով պատրաստված պահածոները կարող են ավելի երկար պահպանվել:

Շեֆ խոհարարը նշել է, որ պետք է ընտրել հարթ, կանաչ և փայլուն տերևներ:

«Եթե շուկայում ինչ-որ տեղ դափնու տերևի որակյալ փունջ եք գնել, այն կարելի է տեղավորել հերմետիկ փակվող փաթեթի մեջ, պահել սառցախցիկում և օգտագործել պատրաստելուց անմիջապես առաջ: Այդպիսով այն իր մեջ առավելագույնս կպահպանի եթերայուղերը», - խորհուրդ է տվել հեռուստահաղորդավարը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular