ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավոր է, որ Բելառուսի «խառնաշփոթը» ձեռնտու է Պուտինին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչի քաղաքում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս հանդիպումը կարող է չափազանց կարևոր լինել, եթե հաշվի առնենք Բելառուսի ներկայիս ճգնաժամի համատեքստը: կախված Եվրոպայի արևմուտքում լարված իրավիճակի ելքը կախված է նախագահների պայմանավորվածությունից: Այս մասին խորվաթական «Advance» ամսագրի իր հոդվածում գրել է լրագրող Դ. Մարյանովիչը: Նյութը վերցրել ենք ռուսական Inosmi կայքից:

Լուկաշենկոն գնացել է Պուտինի մոտ, իհարկե, աջակցություն, օգնություն, ինչպես նաև պաշտպանություն ստանալու նպատակով: Սակայն նա ծնկների վրա չի սողացել (համենայն դեպս՝ դեռևս): Նա գնացել է Բելառուսի հերթական աղմկոտ մասշտաբային ցույցի հաջորդ օրը:

Եթե համաձայնենք, որ Լուկաշենկոն ռեժիմի ղեկավարն է, ապա կարելի է համաձայնել նաև նրան, որ ռեժիմները չեն փլուզվում միայն այն պատճառով, որ 100, 200 կամ ավելի հազար մարդիկ հավաքվում են փողոցներում: Բելառուսում մասշտաբային ցույցերի շաբաթը ավարտվել է մի քանի հարյուր ցուցարարների ձերբակալությամբ, իսկ հաջորդ օրը Լուկաշենկոն հանգիստ գնացել է Պուտինի մոտ: Եթե իրավիճակը ծայրահեղ «լարված» լիներ, Լուկաշենկոն, հավանաբար, չէր լքի Մինսկը, քանի որ ղեկավարի բացակայությունը ավանդաբար հաճախ օգտագործվում է պետական հեղաշրջում կատարելու համար:

Վերադառնանք Բելառուսի և Ռուսաստանի անհամաձայնությունների հին աղբյուրներին: Լուկաշենկոն արդեն երկար տարիներ նախատում է Ռուսաստանին՝ Բելառուսի հետ անարդարացի վարվելու համար, քանի որ հրաժարվում է զեղչել էներգակիրները: Ի պատասխան դրա՝ Ռուսաստանն ասում է, որ ամեն ինչ կարող է «առաջվա նման» լինել, եթե Բելառուսը դրա դիմաց ինչ-որ բան անի, այն է՝ համաձայնի խորացնել Ռուսաստանի հետ ինտեգրումը:

Կա կարծիք, որի համաձայն՝ Ռուսաստանն ուզում է «կուլ տալ» իր հարևանին, այն ձուլել և Ռուսաստանի մեկ այլ արևմտյան նահանգ դարձնել:

Այսպիսով, ներկայիս իրավիճակը ձեռնտու է Պուտինի համար, ով չի հրաժարվում ինտեգրման ծրագրից՝ այն դարձնելով ոչ միայն էժան էներգակիրների մատակարարման, այլև Լուկաշենկոյի իշխանության պոտենցիալ պահպանման պայման:

Բելառուսի իրավիճակը կարելի է գնահատել երկակի կերպով. մի կողմից պուտինյան ազդեցության ոլորտում տեղի է ունեցել «դեմոկրատիայի բռնկում», մյուս կողմից այս իրավիճակը կարող է լիովին ձեռնտու լինել Պուտինի համար և համապատասխանել նրա ծրագրերին:

Հարկ է նշել, որ վերջերս Ռուսաստանը սկսել է իր համար պոտենցիալ վտանգ տեսնել Լուկաշենկոյի՝ ինտեգրման հետ կապված համառության մեջ, քանի որ վերջինս հանկարծակի սկսել է զբաղվել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելով:

Արդյո՞ք հիմա Բելառուսում իրավիճակը այնքան ծանր է, որ այսօր Լուկաշենկոն Պուտինի մոտ կհամաձայնվի «ամեն ինչի»: Հավանաբար, դեռևս ոչ, բայց շուտով այդպիսին կդառնա: Ճակատագրի հեգնանքով սա կարող է նշանակել, որ Ռուսաստանը կցանկանար, որ Բելառուսում նույնիսկ ավելի մեծ «խառնաշփոթ» լիներ, որպեսզի Լուկաշենկոն չխնդրեր, այլ՝ բառացիորեն աղաչեր:

Իսկ ի՞նչ կպատահի, եթե Լուկաշենկոն համաձայնվի երկու երկրների խորը ինտեգրացման գաղափարին: Այդ դեպքում իրավիճակը կարող է պայթել, քանի որ այդ քայլին դեմ հարյուր հազարավոր բելառուսներ դուրս կգան փողոց: Այդպիսի իրադրությունում, հնարավոր է, որ կրկնվի «Պրահայի գարունը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular