Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Նորածինների հայրերը 5-օրյա արձակուրդի իրավունք ստացան. ԱԺ–ն ընդունեց «Իմ քայլի» առաջարկը

ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հետծննդյան հայրության արձակուրդ սահմանել:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 116 կողմ և 1 դեմ ձայներով:

Նշենք, որ նախագծով հնարավորություն է տրվում նորածինների հայրիկներին երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում օգտվել 5 աշխատանքային օրվա վճարվող արձակուրդից:

Հայրիկներից բացի նոր նախագիծն ընդլայնում է նաև մայրիկների իրավունքները դաշտը։

Այսպես`գործատուներն իրավունք չեն ունենա վատթարացնել նորածինների մայրերի աշխատանքային պայմանները մինչև երեխայի 1 տարեկանը լրանալը։ Առավել ևս այդ ընթացքում կինը չի կարող հեռացվել աշխատանքից։

website by Sargssyan