Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Նավալնին ուզում է վերադառնալ. Թունավորումից հետո առաջին լուսանկարը

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ում վիճակը բարելավվել է, թունավորումից հետո առաջին անգամ լուսանկար է հրապարակել «Instagram»-ում: «New York Times»-ը գրել է, որ Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան:

Օգոստոսի 20-ին կոմայի մեջ մտնելուց հետո Ալեքսեյ Նավալնին այսօր առաջին անգամ իր ինստագրամյան էջում ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել հետևյալ գրությամբ.

                                             

«Ողջույն, սա Նավալնին է: Կարոտում եմ ձեզ: Ես դեռևս գրեթե ոչինչ չեմ կարողանում անել, բայց երեկ ամբողջ օրը կարողացել եմ ինքնուրույն շնչել: Ոչ մի կողմնակի օգնություն, նույնիսկ կոկորդում պարզագույն փական չեմ օգտագործել: Դա ինձ շատ դուր եկավ: Զարմանալի, շատերի կողմից թերագնահատված գործընթաց է: Խորհուրդ եմ տալիս»:

«Շարիտե» հիվանդանոցը, որտեղ հիմա գտնվում է Նավալնին, գտնվում է հսկողության տակ: Այստեղ մշտապես ոստիկանական ավտոբուս է հերթապահում:

Նավալնին հայտարարել է, որ չի մնա Գերմանիայում և մտադիր է վերադառնալ Ռուսաստան՝ աշխատանքը շարունակելու:

«New York Times»-ի տվյալների համաձայն՝ Նավալնին հանդիպել է գերմանական դատախազության ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում նա հաստատել է Ռուսաստան վերադառնալու իր ցանկությունը և մերժել ռուսական իշխանությունների առաջարկը՝ իր հետ կատարվածը համատեղ հետաքննելու մասին:

Գերմանիան քննարկում է Նավալնիի թունավորման հետ կապված պատժամիջոցների բազմազան տարբերակներ՝ ներառյալ անհատների բանկային ակտիվների մուտքի և սառեցման արգելքը: Երկիրը հույսը դնում է Եվրամիության երկրների վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

website by Sargssyan