Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ-ի զորավարժություններին

Բելառուսում հոկտեմբերի 12-16-ը նախանշված են ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերի զորավարժություններ: Այս մասին այսօր տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունից՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:

Հրամանատարաշտաբային զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊԿ վեց անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի ստորաբաժանումները:

Ռուս զինվորականները տեղեկացրել են, որ ՀԱՊԿ խաղաղարար ուժերի «Անխախտ եղբայրություն-2020» ուսումնավարժանքները կանցկացվեն Բելառուսի Лосвидо զորափորձարանում:

website by Sargssyan