ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավագույն բնական միջոցները զարկերակային բարձր ճնշման կարգավորման համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Զարկերակային գերճնշումն ամենատարածված ու ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը մշտական վերահսկողության տակ չպահելու դեպքում կարող է դառնալ մի շարք լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ գլխուղեղի կաթվածի զարգացման պատճառ։ Հայտնի է, որ այս խանգարման զարգացմանն են նպաստում ներզատական համակարգի գեղձերի գործառույթների խանգարումը, երիկամների հիվանդությունները, ծխախոտի գործածությունը, սննդակարգում մեծ քանակությամբ կերակրի աղի գործածությունը, սթրեսները, քնի պակասը, կենտոնական նյարդային համակարգի տրավմաներն ու ժառանգական նախատրամադրվածությունը։

Զարկերակային գերճնշման դեպքում մասնագետները որպես կանոն նշանակում են արյան ճնշումը կարգավորող հատուկ դեղամիջոցներ, սակայն կան նաև ոչ պակաս արդյունավետ բնական միջոցներ, որոնք ավելի հասանելի են և չեն առաջացնում կողմնակի բարդություններ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք բնական դեղամիջոցի բաղադրատոմս զարկերակային ճնշման կարգավորման ու տատանումների կանխարգելման համար։

  • 2 ճաշի գդալ սևապտուղ արոնիայի հատապտուղներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, 15 րոպե դնել թույլ կրակին, այնուհետև լցնել թերմոսի մեջ ու թրմել ևս կես ժամ։ Ստացված եփուկը քամել, բաժանել երեք մասի ու խմել օրվա ընթացքում։
  • 1 ճաշի գդալ կարմիր արոսենու պտուղները թրմել եռման ջրում, այնուհետև 10 րոպե դնել տաք գոլորշու վրա և թրմել մեկ ժամ։ Ստացված թուրմը քամել և խմել օրական երկու անգամ կես բաժակ։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են և ճիշտ գործածության դեպքում կօգնեն մոռանալ զարկերակային ճնշման տատանումների մասին, սակայն հարկ է հիշել, որ ցանկացած բնական դեղամիջոց օգտագործելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բուժող բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular