ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի արժեքը

ՍՊՈՐՏ

Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն” ակումբը հայտնել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի արժեքը: Այս մասին հաղորդել է «The Sun»-ը:

Տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստը հաջորդ ամառ ցանկանում է լքել փարիզյան ակումբը: «Պարի Սեն-Ժերմենը» մտադիր է 21-ամյա ֆուտբոլիստին վաճառել 325 մլն եվրոյով: Նշվում է, որ թոփ-ակումբներից շատերն արժեքը գերագնահատված են համարում, մասնավորապես՝ «Ռեալ Մադրիդը» Մբապպեին 100 մլն եվրո վճարելու պատրաստակամություն է հայտնել:

Հոդվածում նշված է, որ անցյալ սեզոնին «Ռեալ»-ը պատրաստ է եղել Մբապպեին վճարել 280 մլն եվրո: Փոխանցումը կարող էր ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեքը դառնալ: Առայժմ ռեկորդը պատկանում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, ով 2017 թվականի ամռանը Բարսելոնայից ֆրանսիական ակումբ է տեղափոխվել 222 մլն եվրոյի դիմաց:

Transfermarkt.de-ի համաձայն՝ Մբապպեն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է: Հարձակվողի տրանսֆերի արժեքը գնահատվում է 180 մլն եվրո: Նա 2017 թվականից խաղում է ՊՍԺ-ում: Ակումբի կազմում մարզիկը երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն, իսկ 2018 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում՝ աշխարհի չեմպիոն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular