Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Թումանյանական հեքիաթի օրեր Դսեղում

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն «Յունիմա-Հայաստանը»  տեղեկացնում է, որ այս տարի սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 25-ը անցկացվելու է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների հերթական 15-րդ միջազգային ամենամյա փառատոնը (նաև առցանց ձևաչափով)` «Տիկնիկները, ինչպես մարդիկ. միասին` հանուն խաղաղության, միասին` ընդդեմ թագավարակի» վերտառությամբ:

Փառատոնի հանդիսավոր բացումը կայանալու է Լոռու մարզի Դսեղ գյուղում  սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին: Բացման արարողությանը մասնակցելու և ողջույնի խոսքերով հանդես են գալու ՀՀ Լոռու մարզի ղեկավարները, «Յունիմա-Հայաստանի» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ա. Սաֆարյանը: Ներկա են լինելու արվեստագետներ, դերասաններ, հասարակական գործիչներ, լրագրողներ:

Փառատոնը կմեկնարկի Դսեղ գյուղում, Հովհաննես Թումանյանի արձանին ծաղկեպսակի տեղադրման ավանդական արարողությամբ, որից հետո Դսեղի կենտրոնական հրապարակում կտրվի տիկնիկային ներկայացում՝ 40 մանուկ հանդիսականների ներկայությամբ, թագավարակի համաճարակի հետ կապված սանիտարահիգիենիկ և այլ պահանջների պահպանմամբ:

Փառատոնին առցանց մասնակցելու են անցած 15 տարիներին փառատոնին մասնակցած 27 թատրոնները, փառատոնին առաջին անգամ մասնակցող արտասահմանյան նոր տիկնիկային թատրոններ, ինչպես նաև «Յունիմա-Հայաստանի» կողմից Հայաստանում և Արցախում ստեղծված տիկնիկային թատրոնները:  

website by Sargssyan