Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Սպասվում են թանկացումներ

Հայաստանում հագուստի ներմուծման հետ կապված նոր կարգավորումներ են գործում, սակայն մի շարք ներմուծողներ և փորձագետներ համաձայն չեն ՊԵԿ-ի ներկայացուցիչների առաջարկած տարբերակի հետ և շարունակում են պնդել, որ պետք է վերադառնալ մաքսազերծման նախկին սխեմային։ Վերջին շրջանում մի քանի տասնյակ ներկրողներ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց` պահանջելով չեղարկել սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հագուստի և կոշիկի մաքսազերծման վերաբերյալ կարգավորումները։ Նոր կարգավորումների համաձայն` այժմ հագուստը պետք է մաքսազերծեն կտոր առ կտոր։ Ներկրողների խոսքով այդ կարգավորման շնորհիվ 6 անգամ թանկացվում է մաքսազերծման արժեքը։  

ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը լրագրողներին հայտնել է, որ ներկրվող հագուստի մաքսազերծումն իսկապես կթանկանա, բայց ոչ թե վեց, ինչպես պնդում են տնտեսվարողները, այլ 1,5-2 անգամ։ 1or.am կայքը այս թեմայով զրուցել է փաստաբան Հրաչյա Աբրահամյանի հետ, պարզելու համար, թե մաքսային նոր կարգավորումները ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Հարցին ի պատասխան Հրաչյա Աբրահամյանը ասել է․

«Այս նոր կարգավորումը կարծում եմ, որ կբերի թանկացումների, իսկ այդ  թանկացումները, բնականաբար, ազդելու են բոլորի վրա»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

website by Sargssyan