Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Կառավարությունը ինչ անում է, գյուղացու դեմ է անում

1or.am կայքի զրուցակիցը «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն է:

- Պարոն Բերբերյան, կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունն այն եզակի ոլորտներից էր, որտեղ կարծես թե անկում քիչ էր։ Ի՞նչ ցուցանիշներ կարող եք ներկայացնել։ 

—Գյուղացին ժամանակին բերքը մշակեց, ոռոգեց, քրտինք թափեց, բայց եղան խոչընդոտներ։ Խոչընդոտեցին գյուղացիների տեղափոխմանը, ոստիկանները գյուղացու գլխին ինչ ուզում անում էին՝ ուզում էին թողնում էին, ուզում էին չէին թողնում։ Կանգնած վաճառքի համար մարդկանց տուգանում էին։

- Համավարակը գյուղմթերքի արտահանման հարցում ի՞նչ դժվարություններ առաջացրեց։

— Ոչ մի դժվարություն չկա։ Կարտոֆիլը արտահանում ենք Ռուսաստան, ճիշտ է ցածր գներով և մեր ֆերմերները դժգոհ են, բայց այն, որ կարտոֆիլով այս տարի ռեկորդային բերք ունենք հանձինս մեր միավորման, քանի որ կառավարությունը ոչ մի կապ չունի։ Կառավարությունը ինչ անում է, գյուղացու դեմ է անում։ 

- Խոսելով գյուղմթերքի արտահանման մասին՝ չենք կարող չհիշել Մոսկվայի «Ֆուդ Սիթի»-ի հայտնի դեպքերը, ադրբեջանցիները սադրանքները, դա ծիրանի արտահանման ծավալի վրա որևէ ազդեցություն ունեցա՞վ։

— Այս տարի անցած տարվա համեմատ մոտ 2 անգամ պակաս ծիրանի բերք ունեինք, պատճառը կլիմայական պայմաններն էր, անձրևային եղանակ էր, փոշոտումը վատ կատարվեց, բնականաբար, բերքը 2 անգամ քիչ եղավ։ Ինչի հետևանքով արտահանումները պակասեցին։ Հայ ֆերմերները բերքը ոչ միայն Մոսկվա են արտահանում, այլ արտահանում են նաև Լենինգրադ, Սանկտ Պետերբուրգ, Ռաստով  նաև Վրաստան և միայն Մոսկվայում չեն որոշում այդ շուկան։ Իհարկե, ադրբեջանցիները փորձեցին խոչընդոտել, բայց ունեցանք հայ բարերարներ, որ կարողացան օգնել մեզ, բայց դա  արդեն սեզոնի վերջն էր և ավելի շատ շոու էր քան իրական ազդեցություն։ 

-  Ի՞նչ խնդիրներ կան խաղողի մթերման հետ կապված։

  Գյուղացին դժգոհում է, որովհետև  մենք ունենք օրենսդրական բաց, որից օգտվում են  վերամշակող ձեռնարկությունները, գինու  գործարանները  փորձում են թալանել գյուղացուն, արհեստական իջեցնել գինը պատճառաբանելով, որ գինին չեն վաճառել։ Իրականում այստեղ COVID-19-ը  ազդեց գինու վաճառքի վրա՝ ինչպես  արտահանումների այնպես էլ ներքին շուկայում վաճառք չկար։ Սրճարանները, ռեստորանները, որոնք ներքին շուկայում սպառում էին գինին, բնականաբար, չսպառեցին։ Դրան  նպաստեց  նաև տուրիզմը։ Գինու շուկան այսօր էլ ծանր վիճակում է, և գործարանները մեծ քանակի խաղող չեն գնում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

website by Sargssyan