ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Google-ի ծննդյան օրն է

ՄՇԱԿՈՒՅԹ

Google համակարգում ցանկացած որոնվող հարց միջինը 2500 կիլոմետր է անցնում մինչեւ ընկերության տվյալների մշակման կենտրոն եւ որոնման արդյունքներով վերադառնում է օգտվողին, գրում է Webplus.Info-ն:

1997-ի սեպտեմբերի 15-ին Սթենֆորդի համալսարանի 24-ամյա ուսանողներ Լարի Փեյջը եւ Սերգեյ Բրինը գրանցեցին «google.com» դոմենը: Google բառն, ըստ դրա ստեղծողների, առաջացել է, երբ ընկերներից մեկը սխալ է գրել googol (գուգոլ) մաթեմատիկական տերմինը:

Google-ը անգլերեն googol բառի մի փոքր աղավաղված ձեւն է, որը հորինել է Միլթոն Սիրոտան, ամերիկացի մաթեմատիկոս Էդվարդ Քասների զարմիկը՝ նշելու համար մեկ եւ հարյուր զրոներից բաղկացած թիվ:

Ոմանք կարծում են, որ այս ընկերության հիմնադիրները ստիպված են եղել այն այդպես անվանել, քանի որ ներդրողների առաջին կտրոնում ընկերության անվանումը որպես Google Inc. է նշվել։

Google Inc ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականի սեպտեմբերի 4-ին, գրասենյակը գտնվում էր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մենլո պարկում:

Ներկայում ընկերությունը գրանցված է որպես Google Inc., որի գլխամասային գրասենյակը 2008 թվականից գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում։ Դրա ներդրողների թվում են Kleiner Perkins Caufield & Byers-ը եւ Sequoia Capital-ը:

Իր տեխնոլոգիական նորարարությունների շնորհիվ Google-ը շահել է բազմաթիվ մրցանակներ՝ «Ժողովրդի ձայն» մրցանակը՝ տեխնիկական լավագույն ձեռքբերումների համար, Yahoo! Internet Life-ի «Ինտերնետի լավագույն որոնման համակարգ», PC ամսագրի «Տեխնիկական կատարելություն», The Net-ի «Լավագույն որոնման մեքենա» մրցանակները։

Շատ ընկերություններ, ներառյալ AOL-ը եւ Washington Post-ը, իրենց կայքերում օգտագործում են Google-ի որոնման տեխնոլոգիաները:

2004 թվականի օգոստոսի 19-ին Google Inc-ը սկսեց վաճառել իր բաժնետոմսերը ֆոնդային բորսայում (IPO): Դրանից հետո այն հանրային է դարձել NASDAQ- ում՝ GOOG: Այնուհետեւ վաճառվեց գրեթե 20 միլիոն բաժնետոմս՝ ընդհանուր 1,67 միլիարդ դոլարի: Ի դեպ, Google-ն ինքը ստացել է ընդամենը 1,2 միլիարդ: Բայց ընկերությունը չի վաճառել իր բոլոր արժեթղթերը: Google-ն իր համար պահել է ավելի քան 250 միլիոն բաժնետոմս, որոնք ազատ է տնօրինել իր հայեցողությամբ: Ընկերությունը թողարկել է երկու տեսակի բաժնետոմսեր ՝ սովորական (A դաս, ընդհանուր առմամբ 33,6 միլիոն բաժնետոմս), որոնք այժմ վերավաճառվել են NASDAQ համակարգում, եւ նախընտրելի (B դաս՝ 237,6 միլիոնի բաժնետոմս), որի շրջանառությունը սահմանափակվում է ընկերության «ներսում»: Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր նախընտրելի բաժնետոմս կարող է հակակշռել տասը սովորական բաժնետոմսի:

Արդեն 2004 թվականի օգոստոսի 30-ին մասնագիտացված առեւտրի հարթակներում սկսվեցին Google-ի սակարկումները: Google-ի ամենամեծ ձեռքբերումն այդ ժամանակ YouTube-ն էր:

Google որոնման համակարգը, անընդհատ բարելավելով որոնման ալգորիթմները, ապահովում է բազմաթիվ այլ անվճար ծառայություններ: Մասնավորապես՝ Google Mail-ը, Google Talk-ը, Google Maps-ը, անվճար թարգմանիչը եւ այլն: Proceratium google-ը, որը մրջյունի տեսակ է, ապրում է Մադագասկարում եւ հայտնաբերվել է Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիայից Բրայան Ֆիշերի կողմից, անվանակոչվել է Google Earth ծառայության պատվին, որն օգնել է գիտնականին իր հետազոտություններում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular