Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սննդամթերքի տեսակներ, որոնցից հարկավոր է խուսափել հարբուխն ավելի արագ բուժելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հարբուխն ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը սովորաբար սեզոնային բնույթ է կրում, սակայն այնուամենայնիվ կարող է ի հայտ գալ տարվա ցանկացած եղանակին։ Այս հիվանդության դեպքում մարդիկ հազվադեպ են դիմում բժշկին՝ շարունակելով վարել սովորական կենսակերպ, քանի որ որպես կանոն հարբուխը բուժվում է առանց որևէ միջամտության ընդամենը մի քանի օրում, սակայն միևնույն ժամանակ այն կարող է դրսևորվել բավական տհաճ ախտանշաններով ու խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս անպայման միջոցներ ձեռնարկել հիվանդության տհաճ դրսևորումները մեղմելու համար: Ընդ որում՝ առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տալիս լուրջ ուշադրություն դարձնել սննդակարգին, քանի որ ճիշտ մթերքի գործածությունը շատ մեծ դեր է խաղում բուժման արդյունավետության հարցում։

Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք վատթարացնում են օրգանիզմի իմունային պատասխանն ու այդ կերպ դանդաղեցնում են ապաքինման գործընթացը: Սա է պատճառը, որ բժիշկները խորհուրդ են տալիս բացառել դրանք սննդակարգից բուժման ընթացքում:

Կոֆեինով կամ ալկոհոլով ըմպելիքներ

Կոֆեին պարունակող ըմպելիքները կամ ոգելից խմիչքները ջրի շատ վատ աղբյուր են, մինչդեռ ջուրը շատ կարևոր նշանակություն ունի օրգանիզմի վերականգնման համար։ Այն պատասխանատու է սննդարար նյութերի մատակարարման, մարմնի ջերմաստիճանի կարգավորման ու տոքսինների և շլակների դուրսբերման համար, սակայն բարձր ջերմության ու առատ քրտնարտադրության դեպքում օրգանիզմը կորցնում է հեղուկն ու ստիպված է լինում վերականգնել այն։ Այնուամենայնիվ հեղուկի մակարդակը վերականգնելու համար ոչ մի դեպքում չի կարելի կոֆեին կամ ալկոհոլ պարունակող ըմպելիքներ օգտագործել, քանի որ դրանք հզոր միզամուղ միջոց են և ոչ միայն չեն հագեցնում, այլև էլ ավելի են դուրս բերում հեղուկն օրգանիզմից։ Ավելին՝ ալկոհոլը նաև թուլացնում է իմունային համակարգը, ինչը դանդաղեցնում է ապաքինման գործընթացը։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է օգտագործել մաքուր ջուր կամ այլ թափանցիկ հեղուկներ։ Բացի այդ, շատ օգտակար կարող են լինել նաև ջրով հարուստ սննդամթերքի տեսակները (ձմերուկ, վարունգ, լոլիկ, նարինջ և այլն)։

Քաղցր մթերք ու ըմպելիքներ

Շաքարի չարաշահումը կարող է ճնշել իմունային համակարգը, ինչը պայմանավորված է նրանով, որ շաքարի բարձր մակարդակը կարող է խոչընդոտել վարակների դեմ պայքարող բջիջների աշխատանքին։ Բացի այդ, շաքարը բարձրացնում է օրգանիզմում ցիտոկինների՝ բորբոքային մարկերների մակարդակը, որոնք էլ հանգեցնում են բորբոքումների։

Տապակած մթերք

Հարբուխի դեպքում հարկավոր է խուսափել դժվարամարս մթերքից, իսկ տապակած ուտեստները դասվում են հենց սննդամթերքի նման տեսակների շարքին։ Սաստիկ քաղցը հագեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ ածխաջրերին` չոր կրեկերներին, տոստի հացին ու շիլաներին, որոնք ավելի դյուրամարս են ստամոքսի համար։

Թթու ու աղի մթերք

Գրիպի ու մրսածության հիմնական ախտանիշներից մեկը կոկորդի ցավն է, ուստի զարմանալի չէ, որ այս հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում խուսափել աղի կամ թթու մթերքի գործածությունից, քանի որ այն կարող է գրգռել կոկորդն ու ավելի ուժգին դարձնել ցավը։

Վերոնշյալ սննդամթերքից խուսափելը թույլ կտա ավելի արագ ապաքինվել ու խուսափել ինքնազգացողության վատթարացումից, սակայն էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է ընդունել ապուրներ, որոնք պատրաստված կլինեն օգտակար բնական արգանակներով։ Նման մթերքը բավական դյուրամարս է, չի ծանրաբեռնում ստամոքսն ու միաժամանակ օգնում է վերականգնել հեղուկի ու նատրիումի կորուստը։

Իրանում համազգային սուգ է հայտարարվել Իրանի առաջին փոխնախագահը ստանձնել է երկրի գործադիր պարտականությունները Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կործանման կապակցությամբ Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է սահմանազատվող Կիրանց (տեսանյութ) Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ) Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ոստան գյուղում hրազենով մարդ էր uպանվել․ նոր մանրամասներ Կասկադյորական վթար՝ Զովունիում. «Hyundai»-ը բախվել է «Mercedes»-ին, «Jeep»-ին, փլուզել տան քարե պարիսպը. վիրավnր կա Ջուր չի լինի Մետրոյի կայարաններում նոր անցակետեր և նոր համակարգ են տեղադրվել․ մեկ ամսում լրիվ կվերջացնեն Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել էկվադորի հետ. պատմության այս օրը ( 20 մայիս)Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդnւ այրված մարմին (լուսանկար) Ոստիկանական ուժերը սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Դոհա Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Հայտնի է՝ ո՞վ կիրականացնի Իրանի նախագահի լիազորությունները Հրապարակվել են կադրեր` Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից (տեսանյութ) Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով․ նոր կադրեր Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ Ռուսաստանը կթաղի Հայաստանում ռուսաֆոբիա սերմանելու ծրագրերըՂազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել ենՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ
Ամենադիտված