ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ճարտարապետների միությունը հրաժարվել է Լենինի դամբարանը վերակառուցելու մտքից

ՄՇԱԿՈՒՅԹ

Ռուսաստանի ճարտարապետների միությունը մտափոխվել է՝ չեղյալ հայտարարելով մրցույթը. Լենինի դամբարանը չեն վերակառուցելու: Այս մասին հաղորդել է «Москва»-ն:

-Նեգատիվն այնքան շատ է, ամեն ինչ այնպես է աղավաղված, ասես մենք ուզում ենք քանդել դամբարանը և դուրս բերել Լենինի մարմինը: Հոգնել եմ արդարանալուց, - նշել է Ռուսաստանի ճարտարապետների միության նախագահ Նիկոլայ Շումակովը:

Նախագահը նշել է, որ ի սկզբանե մրցույթը կրել է դամբարանը պահպանելու գաղափարը և կանցկավեր միայն մարմինը դուրս բերելու դեպքում: Ըստ Շումակովի՝ մրցույթը կհայտարարվի «մյուս կյանքում»:

Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի ճարտարապետների միության կայքում հայտարարություն է հայտնվել Լենինի դամբարանի վերաօգտագործման լավագույն կոնեպցիային ուղղված համառուսական մրցույթի հայտերի ընդունման մեկնարկի մասին: Հայտարարության մեջ նշվել է, որ մրցույթը կարելի է որպես հատուկ նախագծի կարգավիճակ ունեցող «ստեղծագործական մրցույթ»՝ ներառել «Зодчество» փառատոնի շրջանակներում, որը տեղի է ունենալու նոյեմբերի 11-ից մինչև 13-ը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular