Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ի՞նչ կշռով ոսկյա զարդեր նվիրել կնոջը

Մաքուր ոսկին շատ փափուկ է և կարող է հեշտությամբ վնասվել: Եթե Դուք մտադիր եք նվիրել զարդ, որը Ձեր սիրելին կկարողանա կրել ամեն օր, ապա ավելի խելամիտ կլինի ընտրել ցածր կարատ կշիռ ունեցող զարդ, որը կարող է կշռել 10, 12 կամ 14 կարատ: Ցածր կարատով ոսկյա զարդերը պատրաստված են լինում ոսկուց և այլ մետաղներից, որոնք խառնուրդն ավելի ամուր են դարձնում: Հոդվածը վերցրել ենք տարբեր աղբյուրներից:

Մատանիների և թևնոցների համար, որոնք կարող են շփվել ամուր մակերեսներին, լավագույն ընտրությունը 10 կամ 12 կարատ կշռող զարդն է:

Իսկ ապարանջաններն և ականջօղերի դեպքում, որոնք՝ ի տարբերություն մատանու և թևնոցի, ավելի ապահով են հարվածներից ու կոշտ մակերեսների հպվելուց, կարող են կշռել 14-18 կարատ:

Բարձր կարատով զարդերը, որոնց կշիռը տատանվում է 18-24 կարատի սահմաններում, լավագույնն են հատուկ իրադարձությունների, հանդիսությունների և խնջույքների համար: Պատճառն այն է, որ կանայք դրանք ամեն օր չէ, որ կրում են, ինչը օգնում է՝ խուսափել վնասվածքներից, և արդյունքում զարդը շատ երկար է պահպանվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

website by Sargssyan