Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաշա Մնջոյանը՝ «Եվրատեսիլ 2016»-ին իր մասնակցության մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

«Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Մաշա Մնջոյանը երազում է «Եվրատեսիլ» երգի մրցույթում որպես մենակատար Հայաստանը ներկայացնելու մասին: Այս տարի նա եվրատեսիլյան բեմում հանդես կգա, սակայն որպես Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստ: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ այս փորձը գուցե նպաստի նրան, որ մի օր էլ ինքը ներկայացնի Հայաստանը հեղինակավոր այդ մրցութում:

«Իմ կարծիքով՝ շատ արտիստներ կերազեին մասնակցել «Եվրատեսիլին», եւ ես այդ շատերի մեջ եմ մտնում (ժպտում է): Միգուցե սա փորձ է եւ ճանապարհ, որը տանում է դեպի դրան»,-ասաց նա:

Բացի Մաշա Մնջոյանից՝ «Եվրատեսիլ 2016»-ում որպես Իվետա Մուկուչյանի բեք-ոկալիստ հանդես կգան եւս 4 հոգի՝ Քրիստինա Մանգասարյանը, Սոնա Գյուլխասյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը եւ «LoveWave» երգի (որով հանդես կգա Իվետա Մուկուչյանը) երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը: Մասնակիցներն ընտրվել են հատուկ կազմակերպված լսումների միջոցով: Դեռ Ամանորից առաջ Մաշա Մնջոյանն այդ երգից մի հատված է կատարել, նրան ասել են, որ կզանգեն, եւ որոշ ժամանակ անց զանգել են:

«Ուրախություն եւ հպարտություն զգացի այդ պահին, որ բեք-վոկալիստի պատասխանատու գործը վստահված է նաեւ ինձ: Մանավանդ, երբ սոլիստը տաղանդավոր եւ արժանի Իվետա Մուկուչյանն է»,-ասաց Մաշա Մնջոյանը:

Պետք է նշել, որ եվրատեսիլյան փորձ Մաշան արդեն ունի: Որպես բեք-ոկալիստ նա հանդես է եկել «Մանկական Եվրատեսիլ 2008»-ում՝ ձայնակցելով Մոնիկա Մանուչարովային: Այդուհանդերձ երգչուհին ընդգծում է, որ սա իր համար բոլորովին նոր փորձ է լինելու:

«Թեեւ ծանոթ եմ եվրատեսիլյան բեմին, քանի որ 2008 թ-ին մասնակցել եմ «Մանկական եվրատեսիլին», բայց գիտեմ եւ պատկերացնում եմ նրանց ահռելի տարբերությունը եւ հզորությունը»,-ասաց նա:

Իվետա Մուկուչյանի հետ «Եվրատեսիլի» երգի փորձերն արդեն սկսվել են: Մարտ ամսից թիմն աշխատում է խիտ գրաֆիկով:

Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացան
Ամենադիտված