Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ուրարտուն նոր ֆուտբոլիստ ունի

Ֆուտբոլիստը խաղացել է ռուսական և ուկրաինական մի շարք թիմերում։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես է եկել «Ուրալ», «Մորդովիա» և «Ուֆա» ակումբներում։

Ստեպանեցի վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատը», որի կազմում նա նախորդ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում։

«Տպավորություններս բավական լավն են, դրական, բոլորը բարեկամաբար ընդունեցին ինձ։ Մեկ շաբաթ այստեղ անցկացնելուց հետո ինձ զգում էի՝ ինչպես տանը՝ բարեհամբույր աշխատակազմ, հիանալի մարզիչ ու լավ թիմ։ Կարճ ժամանակ եմ անցկացրել «Ուրարտուում», բայց արդեն դժվար եմ պատկերացնում ինձ այլ ակումբում։ Ամեն ինչ կանեմ սպասելիքներն արդարացնելու համար»,-ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է թիմի նորեկը։

Ստեպանեցը «Ուրարտուում» հանդես կգա 4 համարի մարզաշապիկով։

 
 

 

website by Sargssyan