Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Կուման. Շատ գոհ եմ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը գնահատել է Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում իր աշխատանքի առաջին 2 շաբաթը:

«Ամեն ինչ շատ լավ է ընթանում: Գոհ եմ ֆուտբոլիստների կատարած աշխատանքից, մենք ինտենսիվ մարզումներ ենք անցկացնում և պատրաստվում ենք մրցաշրջանի մեկնարկին:

Այժմ թիմի մարտավարությանն առնչվող որոշ փոփոխություններ ենք կատարում: Կանցկացնենք մի քանի ընկերական հանդիպում և լավ մարզավիճակում կսկսենք մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեցող մրցաշրջանը»,- հոլանդացի մասնագետի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Իսպանիայի առաջնության 2020/21 մրցաշրջանում «Բարսելոնան» իր առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 27-ին:

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում Ռոնալդ Կումանը փոխարինել է Էնրիկե Սետիենին: 

website by Sargssyan