Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Արտակարգը՝ կարանտինով

Ինչպես հայտնի է նախօրեին ավարտվեց արտակարգ դրության ռեժիմը ու քիչ էր մնում հայտնի ֆիլմի հերոսի նման բացականչեինք՝ «վերջացավ», եթե արտակարգ դրությանը չհաջորդեր մեկ այլ, իրավական նոր ռեժիմ, որի անունը «կարանտին» է։ Եվ ուրեմն՝ դաշտից հեռանում է «արտակարգ»-ը, նրա փոխարեն խաղադաշտ է մտնում «կարանտին»-ը։ Իսկ ի՞նչ է փոխվում մեր կյանքում։

Միանգամից ասենք՝ շատ բան չի փոխվում։ Փոփոխություններից մեկն այն է, որ վերանում է օրենքի ուժ ստացած նախագիծը, որով, վարակվածների շրջանակը պարզելու համար, հասանելի էր դարձել մարդկանց տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը։ Թե ինչքանով դա արդյունավետ աշխատեց, ինչպես և նախապես հայտարարում էին շատերը, ոչ ոք այդպես էլ չիմացավ։ Հաջորդ փոփոխությունն այն է, որ մեզնից հեռանում են պարետն ու պարետատունը, այլև չենք ստանալու նրանց «լեգենդար» հաղորդագրությունները։ Նրանք հեռանում են, սակայն տուգանքները մնում են և շարունակվելու են։

Արտակարգ դրության ժամանակահատվածում բազմաթիվ քաղաքացիներ են տուգանվել, տասնյակ հազար քաղաքացիներ և նրանց մի զգալի մասը չի վճարել ու կարծես՝ միտք էլ չունի վճարելու (95 հազար տուգանվածից վճարել է միայն 1000-ից մի փոքր ավել)։ Նրանց մի մասն էլ հակված է իր տուգանքի հարցը վիճարկել դատարանում։ Ի դեպ, նոր կարգավորումներով վիճարկելու ժամկետը երկուսից դարձել է մեկ ամիս, բայց հարցը դա չէ։

Մասնագետներն ասում են, որ վարչական իրավախախտում կարող է համարել այն արարքը, որը հանրային վնասակարություն է պարունակում։ Հավելենք, որ դիմակ կրելու պահանջը և այն չկատարելու դեպքում տուգանվելու հեռանկարը պահպանվում են նաև կարանտինի ժամանակ։ Նշենք նաև, որ կարանտինային ռեժիմը պահպանվելու է մինչև 2021 թվականի հունվարի 11-ը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

website by Sargssyan