Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Պոգբան ապաքինվել է կորոնավիրուսից և վերսկսել մարզումները

Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի կորոնավիրուսի թեստը բացասական պատասխան է տվել, տեղեկացնում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա Պոգբան սեպտեմբերի 11-ին առաջին մարզումն է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում կորոնավիրւսից ապաքինվելուց հետո:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կորոնավիրուսով վարակվելու պատճառով բաց էր թողել ազգային հավաքականի սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպումները Ազգերի լիգայի մրցաշարում:

2020/21 մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 22 հանդիպման, դարձել 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

website by Sargssyan