ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է «Գահերի խաղը» սերիալից հայտնի դերասանուհի Դայանա Ռիգը

ՄՇԱԿՈՒՅԹ

82 տարեկան հասակում մահացել հայտնի բրիտանացի դերասանուհի Դայանա Ռիգը, որը աշխարհահռչակ «Գահերի խաղը» հեռուստասերիալում մարմնավորել է Օլեննա Տիրելի կերպարը: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Ռիգի դուստրը՝ դերասանուհի Ռեյչել Սթեռլինգը, հեռուստաալիքին պատմել է, որ մայրը մահացել է իր տանը վաղ առավոտյան: Մահվան պատճառ է դարձել օնկոլոգիական հիվանդությունը, որը հայտնաբերվել էր մարտ ամսին:

Դայանա Ռիգը հայտնիություն է ձեռք բերել 1960-ական թվականներին, երբ նկարահանվել է բրիտանական «Վրիժառուները» սերիալում: Բացի դա, նա նկարահանվել է նաև «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ սերիալի էպիզոդներից մեկում: 1969-ին նա նկարահանվել է նաև բոնդիանայի «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» ֆիլմում՝ դառնալով գործակալ 007-ի միակ ընկերուհին, որի հետ վերջինս ամուսնանում է:

Վերջին տարիներին դերասանուհին կրկին հայտնիություն ձեռք բերեց՝ շնորհիվ «Գահերի խաղը» հեռուստանովելի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular