Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Տնտեսական ճգնաժամի հաղթահարման նախանշաններ դեռևս չկան

1 or.am կայքի զրուցակիցը տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն է։

— Պարոն Խաչատրյան այսօր կառավարության նիստի ժամանակ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թ․ օգոստոսին ՀԴՄ-ներով շրջանառությունը նվազել է ընդամենը 2,5% ով, ինչը նշանակում է, որ սոցիալական կոլապս կամ ճգնաժամ չկա։ Ինչ կասեք այս հայտարարության վերաբերյալ։

— Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ մենք 2020 թ․ առաջին 7 ամիսների ընթացքում առևտրի ոլորտում ունեցել ենք շուրջ 10% անկում։ Եթե այս կողմից նայենք, ակնհայտ է, որ տնտեսության ոլորտում անկումային տրամադրությունները շարունակվում են, անկումը գնալով խորանում է, ու ըստ էության ճգնաժամի հաղթահարման նախանշաններ դեռևս չկան։ Ընդ որում, անկում ունենք ոչ միայն առևտրի ոլորտում, այլ նաև ծառայությունների, շինարարության, արտահանման, ներմուծման, այսինքն, ըստ էության, տնտեսության բոլոր ոլորտներում մենք առաջին 7 ամիսների ընթացքում կորուստներ ենք կրել։ Այս ամենի մասին վկայում է ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները։ Ու այս կտրվածքով, կարծում եմ, վարչապետի, կառավարության նիստի ժամանակ, հնչեցրած թիվը ՝2,5% -ով կտրոնների կրճատման ու դրա հետևանքով սոցիալական կոլապսի բացակայությունը, այդքան էլ այդպես չէ։ Միանշանակ է, որ տնտեսությունը անկում է ապրում և դրան զուգահեռ սոցիալական բեռը մեծանում է։

— Նիստի ընթացքում նաև անդրադարձ եղավ աշխատատեղերի ավելացմանը և վարչապետը ասեց, որ այս տարի աշխատատեղերը ավելացել են մոտ 6,6 հազաարով, իսկ աշխատավարձները ավելացել են միջինը 13,8 հազարով։ Ինչպես կմեկնաբանեք արդյոք այս ճգնաժամային իրավիճակում հնարավոր է նման աճ։

— Մեծ հաշվով 6600 աշխատատեղը մեր տնտեսության համար այդքան էլ մեծ թիվ չի, եթե վերցնենք, որ մոտավորապես 620000 ընդհանուր աշխատատեղ ունենք միջինում և այս թիվը դրա 1% է կազմում ,ինչը էական ցուցանիշ չի կարելի համարել։ Ես կարծում եմ, որ վարչապետն ի նկատի է ունեցել այն, որ այս ամիսների ընթացքում մոտավոր 6,6 հազար աշխատատեղ է ստեղծվել, բայց անդրադարձ չի կատարվել, թե որքան աշխատատեղեր ենք կորցրել այս ճգնաժամի հետևանքով։ Կարծում եմ, ավելի օբեկտիվ պատկեր ստանալու համար ճիշտ կլինի համեմատել գործազուրկ դարձած մարդկանց թիվը նոր բացված աշխատատեղերի հետ և դրանից ելնելով եզրահանգել։

Սոնա Գիշյան

www.1or.am

website by Sargssyan