ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեյրութի նավահանգստում կրկին հրդեհ է բռնկվում

ՎԻԴԵՈ

Հինգշաբթի օրը նոր հրդեհ է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում: Ականատեսները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ ուժգին հրդեհը բռնկվել է այն վայրի մոտ, որտեղ տեղի էր ունեցել օգոստոսի 4-ի պայթյունը:

Հրդեհի պատճառներն անհայտ են: Դեպքի վայր են ուղարկվում հրշեջ եւ շտապօգնության մեքենաներ: Աշխատողները շտապ լքում են նավահանգստի տարածքը:

Ըստ Al Arabiya հեռուստաալիքի` հրդեհը բռնկվել է ծովային նավահանգստի տարածքում գտնվող ավտոմեքենաների անվադողերի եւ վառելաքսանյութերի պահեստում:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել, որի հզորության տրոտիլային համարժեքը 1500 տոննա էր: Պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել էր հազարավոր տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնացել է անօթեւան: Զոհվել է 190 մարդ, 6.5 հազար մարդ վիրավորվել է: Ըստ Լիբանանի ՆԳՆ-ի` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստում պահվող ավելի քան 2.7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումն էր եռակցման աշխատանքների ժամանակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular