ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լոռիի» հերթական նորեկները

ՍՊՈՐՏ

Վանաձորի «Լոռիի» կազմը համալրել է եզրային պաշտպան Արման Ասիլյանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր: 21-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է։ Հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմում։ Նախորդ մրցաշրջանն Ասիլյանն անցկացրել է «Վեստ Արմենիայի» կազմում։ Արման Ասիլյանը հանդես է եկել Հայաստանի Մ-17, Մ-19 եւ Մ-21 հավաքականներում։

«Լոռի» է վերադարձել Դեու Դոսան։ 22-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Վանի» կազմում՝ դառնալով Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։

Դեու Դոսան 2019/20 թթ․ մրցաշրջանում հանդես է եկել «Լոռիի» կազմում՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցելով 30 հանդիպման։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular