Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Իտալիայի ամենահեռանկարային կիսապաշտպաններից մեկը տեղափոխվեց «Միլան»

Իտալական «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին տեղափոխվել է «Միլան», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Միլանյան ակումբը 10 միլիոն եվրոյով մեկ տարով վարձակալել է 20-ամյա ֆուտբոլիստին, ինչպես նաև ունի նույն գումարով նրան ձեռք բերելու իրավունք: Եվս 15 միլիոն «Բրեշիան» կարող է ստանալ բոնուսների տեսքով:

«Միլանում» Իտալիայի հավաքականի կիսապաշտպանը հանդես կգա 8 համարի մարզաշապիկով:

Սանդրո Տոնալին համարվում է Իտալիայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը: Նա «Բրեշիայի» գլխավոր թիմում խաղում էր 2021 թվականից:

website by Sargssyan