ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհավանական տպավորիչ և բարդ․ Վարդանյան եղբայրները «Զարմանալի մարդիկ» շոուի եզրափակչում են (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները դարձել են «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Զարմանալի մարդիկ» հայտնի շոուի առաջին թողարկման հաղթող և անցել հինգերորդ եթերաշրջանի եզրափակիչ։

Եղբայրները թրերով տպավորիչ համար են ներկայացրել, որը հավասարակշռությունը պահելու բացառիկ օրինակ է։

Շոուի ընթացքում ընդհանուր առմամբ 8 համար է ներկայացվել։ Վարդանյան եղբայրները  հանդիսատեսի քվեարկության ընթացքում լավագույն արդյունքն են ցուցաբերել` հավաքելով 21 տոկոս։

Հեռուստածրագրի հաղորդավարի կարծիքով` «դա վախենալու աստիճան հիասքանչ էր»։ Միևնույն ժամանակ ճանաչողական նյարդագիտության ինստիտուտի տնօրեն Վասիլի Կլյուչարևը նշել էր, որ Գևորգի և Անդրանիկի համարը անհավանական տպավորիչ և բարդ էր։

«Ինձ վրա այն անհավանական տպավորություն թողեց»,– ասել է նա։

Տղաների ելույթից տպավորված էին նաև ժյուրիի մյուս անդամները։

«Սիրտս սկսեց բաբախել, շատ էի անհանգստանում ձեզ համար։ Իսկապես շատ հզոր էր»,– նշել է պարուսույց և հեռուստահաղորդավար Եվգենի Պապունաիշվիլին։

Հաղորդավար Օլգա Շելեստի խոսքով` դժվար է հասկանալ մարդկանց, որոնք նման վտանգավոր հնարքներ են կատարում, բայց դա, իսկապես, տպավորիչ է. «Վախենում ես դիտել, այնքան անհավանական սուր զգացողություններ են»։

Վարդանյան եղբայրները միակն են աշխարհում, որ այդ հնարքը հենց այդկերպ են կատարել։

«Զարմանալի մարդիկ» շոուի հինգերորդ եթերաշրջանը մեկնարկել է կիրակի` սեպտեմբերի 6-ին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular