Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել մեր անվտանգային շահերը և հետևողականորեն գնալ դրանց լուծման ճանապարհով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը ՀՅԴ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է։

- Պարոն Սաղաթելյան, խոսակցություններ կան այն մասին, որ Հայաստանը և Արցախը պատրաստվում են ռազմաքաղաքական դաշինք կնքել։ Բոլորիս հայտնի է, որ 1-15 տարի առաջ նույն գաղափարն էր առաջարկել ՀՅԴ-ն և վերջինիս կողմից Արցախում կազմակերպվել էր համապատասխան ֆորում։ Ի՞նչ կարծիք ունեք այդ կնքվելիք դաշինքի հետ կապված։

— Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը ՀՅԴ-ի սկզբունքային առաջարկություններից է արդեն երկար տարիներ։ Նախընթաց տարիներին մենք բավականաչափ աշխատանք ենք տարել խնդիրը քաղաքական օրակարգում պահելու, այս հարցում քաղաքական, փորձագիտական, ակադեմիական շրջանակներ ներգրավելու ուղղությամբ, մանրամասնորեն ցուցել ենք ռազմաքաղաքական դաշինքի, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև իրավապայմանագրային հարաբերությունների հաստատման կարևորությունը մի քանի առումներով՝ սկսած անվտանգային բաղադրիչից մինչև միջազգային հարաբերությունների ոլորտում համազգային շահի արդյունավետ սպասարկում և այլն։ Մենք ռազմաքաղաքական դաշինք կնքելու անհապաղ անհրաժեշտությունը պարբերաբար ներկայացրել ենք նաև ՀՀ և Արցախի իշխանություններին։

- Ձեր կարծիքով, ռազմաքաղաքական դաշինքի կնքումը և աշխարհազորի ստեղծման գաղափարը պատերազմի վերսկսման վտանգը չե՞ն մեծացնում։

— Ինչ վերաբերում է աշխարհազորի ձևավորման գաղափարին, ապա դա, ինչպես նաև դրա կառուցակարգային և օրենսդրաիրավական առաջարկվող լուծումներն ամբողջապես ընդունելի են մեզ համար։ Ցանկանում եմ հիշեցնել, որ 2016թ․ ապրիլյան ռազմական գործողությունների օրերին Դաշնակցությունը կազմավորեց առանձին գումարտակ, որը տևական ժամանակահատված առաջնագծում իրականացնում էր մարտական հերթապահություն և ենթակա էր բացառապես զինված ուժերի հրամանատարությանը։ Հետևապես մարտունակ աշխարհազորի ստեղծման գաղափարն ամբողջապես հարազատ է մեզ և ողջունելի մեր կողմից, հատկապես երբ հաշվի ենք առնում մեր և հարևան տարածաշրջաններում շարունակաբար լարվող ռազմաքաղաքական իրավիճակը, որի հիմնական պատասխանատուն հարևան Թուրքիայի Հանրապետությունն է, որը միաժամանակ ռազմաքաղաքական իրավիճակը լարել է ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Արևելյան Միջերկրականում, և ինչպես տեսնում ենք՝ նաևՀարավային Կովկասում։

Ինչ վերաբերում է այս ամենի հետևանքով պատերազմի վերսկսման ռիսկի բարձրացմանը, ապա ցանկանում եմ նշել, որ այդ ռիսկը միշտ կա, և պարբերաբար մեծանում կամ փոքրանում է՝ կապված ամենատարբեր պատճառներից, որոնք շոշափում են ինչպես հակամարտ պետությունների, այնպես էլ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շերտեր։ Այնուամենայնիվ հստակ է, որ և՛ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումը, և՛ աշխարհազորի ստեղծումը հայության համար անվտանգային նշանակության հարցեր են, որոնք պիտի իրականացվեն։ Մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել մեր անվտանգային շահերը և հետևողականորեն գնալ դրանց լուծման ճանապարհով։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. Պետրոսյան
Ամենադիտված