ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում իշխանությունն ինքնահոսի է մատնված

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փորձենք մի քանի դիտարկում ներկայացնել քաղաքական ռեժիմների միջև և զուգահեռներ տանենք առօրյա հայկական իրականության հետ։

Ռեժիմը, որպես քաղաքագիտական եզրույթ, գործածվում է պետական կառավարման հատկապես այն ձևերի վերաբերմամբ, որոնց փոքրիշատե բնորոշ են բռնապետական ոճը և կազմաբանությունը։ Սակայն կառավարման որևէ համակարգ ռեժիմ անվանելու համար պակաս նշանակություն չունի այդ համակարգը բաղադրող մասերի ներքին փոխկապակցվածությունը, կենտրոնաձիգ բնույթը, «ուժեղ ձեռքի» գործոնը, որը պարբերաբար ձգում է պետական մեքենայի թուլացած պտուտակները։ Փաստ է՝ ռեժիմն անպայման ենթադրում է նաև ամուր կառավարման առնվազն երևութականություն։

Նիկոլ Փաշինյանի կառավարման մասին, բայց ռեժիմ անվանել՝ չի կարելի։ Ու որքան էլ տարօրինակ է, այդ հանգամանքը չի խոսում թավշյա կառավարիչների օգտին, այլ՝ ի վնաս նրանց։ Ներքին անկազմակերպվածությունը, անհետևողականությունը, հեղհեղուկությունը, քաոսը, որոշումների ընդունման անկարողությունը հանգեցրել են այն բանին, որ այսօր ունենք կառավարություն ու վարչապետ, որոնք չեն վերաճել ռեժիմի՝ բառի առնվազն կազմակերպական նշանակությամբ։ Իսկ վերջինս այդ եզրույթի դրական ընկալումներից է՝ այս կամ այն չափով վերաբերելի քիչ թե շատ կայացած, նույնիսկ ամենաժողովրդավարականի համարում ունեցող կառավարություններին։ Փաշինյանի ռեժիմի բացակայությունն առավել ցայտուն է երևում արտաքին քաղաքական հարաբերություններում, որտեղ նրա կողմնորոշումային խարխափումները, պատեհապաշտությունը, ուղեգծի բացակայությունը և հակասականությունը երկիրը աշխարհի պետությունների շարքում դարձնում են անհասկանալի, համարյա՝ չճանաչվող օբյեկտ։

Ակնհայտ է, որ որքան էլ համարենք, որ ցանկացած ռեժիմ ի վերջո հետադիմական երևույթ է, փաստն այն է, որ պատմաքաղաքական որոշակի իրավիճակներում հասարակության համար ավելի ապահով է գտնվել որոշակի ռեժիմի պայմաններում, որը, ամեն ինչից զատ, նաև որոշակի գաղափարականություն է ենթադրում, քան գտնվել անիշխանության, քաոսի, ամենաթողության, այս ամենի հետևանքով՝ անտերունչ լինելու զգացողության մեջ։ Ամփոփելով նշենք, որ այս ամենի նախանշաններն ակնհայտ էին դեռևս այն ժամանակներից, երբ երկրի վարչապետը հրապարակային խոսեց որևէ գաղափարական «իզմ»-ից իր անկախության մասին։ «Իզմ»-երից իրեն ձերբազատ էր համարում նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի իշխանությունը նույնպես բնութագրվում է անորոշությամբ, քաոսով, ասել է թե՝ ռեժիմի բացակայությամբ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular