Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխության թավշյա գաղտնիքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեռ 2018թ, երբ Նիկոլ Փաշինյանը կատարեց առաջին կադրային նշանակումները, փորձագետներն ու վերլուծաբանները սկսեցին խոսել թավշյա հեղափոխության փայատերերի մասին: ԱԺ ընտրությունների նախօրեին, երբ հրապարակվեց «Իմ քայլի» նախընտրական ցուցակը, շատերն արդեն սկսեցին բարձրաձայնել այդ փայատերերի անունները՝ Նիկոլ Փաշինյան և նրա մերձակա շրջապատ(ընտանիք և «Հայկական ժամանակի» տարբեր ժամանակահատվածների լրագրողները), Սորոսի հայաստանյան գրասենյակ, Քաղպայմանագիր կուսակցության ակտիվ (2008-2012թթ ՀԱԿ-ից պոկված հիմնականում երիտասարդական հատվածը), ՀԱԿ (մի փոքր հատված), Երկրապահի սասունմիքայելյանական թևը (այս հատվածն էլ է բավականին փոքրաթիվ) և այսպես կոչված պրոֆեսիոնալներ (այս կոնտինգենտը հեղափոխության փայատեր չէ, պարզապես նրանք, տարբեր հանգամանքներից ելնելով, հայտնվեցին նախընտրական ցուցակում):

Իհարկե, շատ նեղ մասնագիտական շրջանակներում, դեռ հեղափոխության օրերին, նշվում էր ևս մի փայատիրոջ անուն, որը այն ժամանակ՝ համընդհանուր էյֆորիայի ժամանակաշրջանում, շատերը վախենում էին բարձրաձայնել: Բայց ժամանակն անցնում է, էյֆորիան էլ դրա հետ զուգահեռ անհետանում: Իսկ արդեն այս ամառ շատերը սկսեցին տալ հեղափոխության այն փայատիրոջ անունը, որը մասնագետները վախենում էին բարձրաձայնել 2018 թվականին: Խոսքն, իհարկե, Սերժ Սարգսյանի մասին է: Իհարկե, այս պահին դեռ կգտնվեն մարդիկ, որոնք ինձ կմեղադրեն կոնսպիրոլոգիայի և դավադրության տեսությունների մեջ: Բայց ռուսական մեդիան և Ռուսաստանի իսթեբլիշմենթի տարբեր ներկայացուցիչներ այս մասին խոսում էին հենց սկզբից, իսկ մի քանի օր առաջ, իր վերջին հարցազրույցում, այդ մասին ակնարկեց նաև Սերժ Սարգսյանի «սիամական երկվորյակ» Ռոբերտ Քոչարյանը:

Հիմա եկեք անդրադառնանք բոլոր իրադարձություններին հերթականությամբ և փորձենք ինքներս մեզ համար գտնել մի քանի հարցերի պատասխաններ: Հարցեր, որոնցից մինչ օրս խուսափում են և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը: Սկսենք ամենասկզբից:

2008թ: Հետընտրական պրոցեսսներ: Մարտի 1: Դեռ նախկին իշխանությունների օրոք, տասը տարի շարունակ, Մարտի 1-ի միակ պատասխանատու «նշանակվեց» Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, Ռոբերտ Քոչարյանն այդ պահին Հայաստանի դե յուրե և դե ֆակտո նախագահն էր և պատասխանատու էր այդ ամենի համար: Բայց արդյո՞ք նա միակ պատասխանատուն էր: Եթե լսենք այսօրվա իշխանություններին և հետևենք նրանց կոնկրետ գործողություններին՝ ապա այո: Բայց չէ որ այդ պահին ՀՀ վարչապետն էր Սերժ Սարգսյանը և, վերջիվերջո, հենց վերջինիս իշխանության գալու համար էին իրականացվում բոլոր հայտնի գործողությունները: Իսկ օդում կախված լուրերի համաձայն, թե՛ Ազատության հրապարակում իրականացված գիշերային օպերացիան, և թե՛ Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած բոլոր ուժային գործողությունները կոորդինացվել են կառավարության շենքից: Իսկ ավելի ստույգ՝ կառավարության շենքի Տիգրան Մեծ-Մելիք-Ադամյան խաչմերուկում գտնվող մուտքի մոտ էին հավաքված ոստիականներն ու օլիգարխների «ախրանիկները»:

Հոդվածը գրելուց առաջ փորձեցի գտնել, թե քանի անգամ է Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին հիշատակել Մարտի 1-ի գործի շրջանակներում: Գոնե իշխանության գալուց հետո՝ ոչ մի անգամ: Իհարկե, մանր-մունր գործերով նոր իշխանությունները անհանգստացրել են Սերժ Սարգսյանին: Ինչևէ, ամեն դեպքում երկու տարի կալանավորված մնացել է ոչ թե «մերժված Սերժը», այլ՝ Ռոբերտ Քոչարյանը:

2018թ: Ապրիլ-մայիս: Թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխություն: Նախկին իշխանությունների գրեթե բոլոր ուժային կառույցների պատասխանատուները (ինչպես նաև իշխանության այլ ներկայացուցիչներ, այդ թվում պատգամավորները) միաբերան պնդում էին, որ քայլերթի օրերին կային էպիզոդներ, որոնցով հստակ կարելի էր ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, դա այն ժամանակ էր, երբ փողոցում դեռ շատ քիչ մարդ կար: Օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանը, ջարդելով հանրային ռադիոյի դուռը, ներխուժեց պաշտպանվող ռազմավարական օբյեկտ և պահանջեց ուղիղ եթեր: Օդում կախված լուրերի համաձայն Սերժ Սարգսյանը արգելել է բոլորին որևէ գործողություն ձեռնարկել պարոն Փաշինյանի և, այդ պահին, նրա մի քանի աջակիցների դեմ: Դե իսկ «ես սխալվեցի, Նիկոլը ճիշտ էր» հայտնի ֆրազից պարոն Սարգսյանը խուսափում է ինչպես սատանան խունկից:

2018-2020թթ: Հետհեղափոխական զարգացումներ: Մոտ տասնհինգ տարի խմբագիր, իսկ ավելի ուշ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չէր թողնում 50/50-ի շրջանակներում հիշատակել Սաշիկին (Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին): Հեղափոխությունից անմիջապես հետո, իհարկե, մի քանի շոու վերջինիս մասնակցությամբ բեմականացվեց: Բոլորը հիշում են վերելակը, թանկարժեք արվեստի գործերը, կարմիր վերնաշապիկը և 30 միլիոն դոլար վճարումը: Այն 30 միլիոն դոլարը, որը Հայաստանի Հանրապետության բյուջեում այդպես էլ ոչ մի կերպ չարտացոլվեց: Այն Սաշիկին, որը ըստ Նիկոլ Փաշինյանի 15-ամյա ելույթների հանրապետության կեսը տարել էր: Ստացվում է, որ Հայաստանի ողջ կարողությունը 2018թ դրությամբ կազմում էր 60 միլիոն դրամ: Ինչպես կասեր Սերժ Սարգսյանի հերթական հաճախորդ Արտաշես Գեղամյանը. «Занимательная арифметика выходит»:

2018թ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ ընտրություններ, որտեղ ՀՀԿ-ին բառիս բուն իմաստով հաշված ձայներ չհերիքեցին խորհրդարան անցնելու համար: Օդում կախված լուրերի համաձայն, հենց Սերժ Սարգսյանն էր արգելել իր թիմակիցներին բողոքարկել ընրության արդյունքները և վերահաշվարկ կատարել, որի արդյունքներով, չի բացառվում, որ այսօր ՀՀԿ-ն պարլամենտում կունենար ֆրակցիա:

Նիկոլ Փաշինյանի մյուս սիրած հերոս Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր եթերներից մեկում հաստատեց այն լուրը, որ տարիներ շարունակ փաստացի ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի սեփականություն համարվող «Հայկական ժամանակ» օրաթերթը: Մինչ օրս Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի արձագանքել այդ փաստացի սկանդալային բացահայտմանը: Չնայած առիթը բաց չի թողնում Էդմոն Մարուքյանին հիշեցնել «Վատիկանի պադվալների» մասին, մոռանալով երևի, որ հենց այդ նույն «Վատիկանի պադվալների» օգնությամբ կազմվեց «Ելք» դաշինքը, որը 2017թ. ԱԺ ընտրություններում հավաքեց Սերժ Սարգսյանի սիրած 7-8%: Ի դեպ, մասնավոր զրույցներում, Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը չի էլ թաքցնում, որ երկար տարիներ համագործակցել է Միքայել Մինասյանի և նրա շրջապատի հետ, պնդելով թե «ինչու պետք է հրաժարվեին վերջիններիս տված ինֆորմացիայից և նյութական աջակցությունից»:

Շարունակելի...

Արեն Հարությունյան

www.1or.am 

Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանՈւկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ ԲորելՓաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.amՌուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջՄամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորվածԼևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբանԱյժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ ԶելենսկիԴավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»«Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԿիրանց տանող ճանապարհը բացվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը
Ամենադիտված