ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատկան մարմիններից մենք չստացանք ընկալելի արձագանք․ Արման Աբովյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով անդրադարձել էր Հայաստանում ալկոհոլային թունավորումից մահացածների քանակին և պատկան մարմինների կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Այդ թեմայով 1or.am կայքի լրագրողը զրուցել է պատգամավորի հետ և փորձել է ճշտել Արման Աբովյանի տեսակետը ստեղծված խնդրի շուրջ։

«Այստեղ պատկան մարմինների շատ հանգիստ վերաբերմունքն է, այո, քրեական գործ է հարուցվել, կան արդեն կասկածյալներ, բայց սա հետևանքի հետ պայքարն է, բայց պատճառը ի՞նչն է։ Ի՞նչ համակարգ պետք է ձևավորվի, որ շուկայում չհայտնվի այդպիսի ալկոհոլ կամ մթերք։ Որովհետև, պատկերացնում եք, 17 մարդ է մահացել։ Եվ այս պարագայում, ցավոք, պատկան մարմիններից մենք չստացանք ընկալելի արձագանք, և մինչև հիմա անհասկանալի է, թե ինչպես է ընթանալու այս իրավիճակը։ Միայն պատժելով և քրեական գործեր հարուցելով այս հարցը չի լուծվի, պետք է համակարգային մոտեցում լինի այդ կարգի հարցերին։ Մենք հիմա աշխատում ենք հետևանքների դեմ, բայց մեզ պետք է ստեղծել մի համակարգ, որը ի սպառ կբացառի այսպիսի իրավիճակները։ Իսկ այս դեպքում դա պատկան մարմինների գործառույթն է»։ 

Իսկ այն հարցին, թե Սննդամթերքի անվտանգության տեսչությունը որքանո՞վ է պատասխանատու, որ ապրանքը իրացվել է, պատգամավորը պատասխանեց․

«Խնդիրը շատ կոմպլեքսավորված է, և ես ուսումնասիրել եմ հարցը, և՛ Սննդամիթերքի անվտանգության տեսչությունը, և՛ վերստուգիչ կազմակերպությունները պետք է ավելի ակտիվ աշխատեն։ Այս հարցին պետք է կոմպլեքսային լուծում տրվի, և պետք է առավել խստացնեն պատասխանատվությունը և վերահսկողությունը, որովհետև այստեղ մենք տեսնում ենք՝ մարդկանց կյանքերի խնդիր է կանգնած։ Գիտեք գլխի մեջ չի տեղավորվում մի քանի օրվա ընթացքում 17 մարդու մահ, և այս հարցերի լուծումը պետք է լինի համակարգված և ինչքան հնարավոր է շուտ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular