ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես երկար չմտածեցի». սերբ դարպասապահը պայմանագիր է կնքել «Արարատի» հետ

ՍՊՈՐՏ

Սերբ դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը պայմանագիր է կնքել «Արարատի» հետ: Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

«Երբ ստացվեց «Արարատ» տեղափոխվելու առաջարկը, ես երկար չմտածեցի: Խոսեցի «Արարատում» խաղացող սերբ ֆուտբոլիստների հետ ու ընդունեցի առաջարկը: Նրանք ինձ միայն լավ բաներ պատմեցին պայմանների ու խաղադաշտերի մասին, և հիմա տեսնում եմ, որ նրանց ասած ամեն բան համապատասխանում է իրականությանը: Շատ եմ ցանկանում Հայաստանում չեմպիոն և գավաթակիր դառնալ: Մենք շատ լավ թիմ ու ֆուտբոլիստներ ունենք այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Ստեֆանովիչն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular