Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Վարչապետի թույլտությամբ դիվանագիտական անձնագիր ստացած բոլոր 19 անձինք պետական ծառայողներ են. ԱԳՆ

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018թ. մայիսից մինչև օրս ՀՀ վարչապետի թույլտվությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր, որոնք բոլորը հանդիսանում են պետական ծառայողներ: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հարցին` արդյոք այդ անձանց մեջ կան գործարարներ, հեղինակություն ունեցող անձինք, Նաղդալյանը պատասխանեց, որ ոչ:

«Դիվանագիտական անձնագիր ստացած այդ 19 անձինք հանդիսանում են պետական ծառայողներ»,- ընդգծեց Նաղդալյանը՝ հավելելով, որ այս թիվը 2018թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավելի տոկոսով նվազ է:

Ավելի վաղ, Նաղդալյանը հայտնել էր, որ այս պահին վավեր ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի 1127 անձ:  Այդ անձանցից 886-ը դիվանագիտական ծառայության մեջ ներգրավված դիվանագետներ են և կցորդները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, 129-ը Ազգային ժողովի պատգամավորները, 93 պետական պաշտոնատար անձինք: 2018թ․ մայիսից մինչև օրս տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր։

website by Sargssyan