Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ադրբեջանն ավելի քան 3000 կրակոց է արձակել արցախյան դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունը վստահեցնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը:

Հիշեցնենք` նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 400` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 3600 կրակոց

 

website by Sargssyan