ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգերի լիգա․ Իտալիան ու Բոսնիան հաղթողին չպարզեցին, հոլանդացիներն ուժեղ էին լեհերից, օրվա բոլոր արդյունքները

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում շարունակվում են առաջին տուրի հանդիպումները։

Ուժեղագույնների դիվիզիոնի առաջին խմբում Իտալիայի հավաքականն ընդունեց բոսնիացիներին, որոնք «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը 57-րդ րոպեին, սակայն 10 րոպե անց «Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսիի գոլի շնորհիվ դաշտի տերերը վերականգնեցին հավասարությունը։ 1։1 հաշիվը մնաց անփոփոխ մինչեւ հանդիպման ավարտը։

Նիդերլանդների հավաքականը Դուայթ Լոդեւեյգսի գլխավորությամբ տանը մրցեց լեհերի հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը խփեց «Տոտենհեմի» կիսապաշտպան Սթիվեն Բերգվեյնը։

Ազգերի լիգա, առաջին տուր

A դիվիզիոն

Առաջին խումբ

Իտալիա - Բոսնիա և Հերցեգովինա՝ 1։1 (տեսանյութ)

Ստեֆանո Սենսի, 67 - Էդին Ջեկո, 57

Նիդերլանդներ - Լեհաստան՝ 1։0 (տեսանյութ)

Սթիվեն Բերգվեյն, 61

B դիվիզիոն

Առաջին խումբ

Նորվեգիա - Ավստրիա՝ 1։2 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 66 - Միխայել Գրեգորիչ, 35, Մարսել Զաբիտցեր, 54, 11մ

Ռումինիա - Հյուսիսային Իռլանդիա՝ 1։1

Գեորգե Պուշկաշ, 25 - Գեւին Ուիթ, 86

Հեռացում՝ Ջոշ Մաջենիս (Հյուսիսային Իռլանդիա), 39

Երկրորդ խումբ

Շոտլանդիա - Իսրայել՝ 1։1

Ռայան Կրիստի, 45, 11մ - Էրան Զահավի, 73

Սլովակիա - Չեխիա՝ 1։3

Իվան Շրանց, 88 - Վլադիմիր Ցոուֆալ, 48, Բորժեկ Դոչկալ, 53, 11մ, Միխալ Կրմենչիկ, 86

C դիվիզիոն

Չորրորդ խումբ

Լիտվա - Ղազախստան՝ 0։2

Բակտիյոր Զայնուտդինով, 3, Իսլամբեկ Կուատ, 86

Բելառուս - Ալբանիա՝ 0։2

Սոկոլ Չիկալեշի, 23, Կեյդի Բարե, 78

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular