Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ կարծում, որ մենք ունենք տնտեսական կապիտալ ունեցող խնդրահարույց խորհրդարան»․ Գոհար Մելոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանն է։

— Տիկին Մելոյան, Ռոբերտ Քոչարյանը RBK-ին տված հարցազրույցում նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհեթեթություն է: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

— Անկեղծ ասած իրավական տեսակետից ձեռնպահ կմնամ կոնկրետ այդ հայտարարությունը մեկնաբանելուց, որովհետև իր գործի մանրամասներին ծանոթ չեմ։ Բայց որոշակի նյութեր ուսումնասիրել էի և կարող եմ անդրադառնալ սահմանադրական դատարանի դիմումին: Կնշեմ, որ կային որոշակի խնդրահարույց դրվագներ։ Ամեն դեպքում մեղադրանքում կային որոշակի խնդրահարույց դրույթներ։

— Ռոբերտ Քոչարյանը հիվանդության անվան տակ կալանքից ազատվեց, բայց հիմա տեսնում ենք՝ Սևանում լողում է: Սա ինչպե՞ս եք գնահատում:

— Եթե հարցին մասնագիտական տեսանկյունից մոտենամ, Ռոբերտ Քոչարյանը կալանքից չի ազատվել միայն առողջական խնդիրների պատճառով, քանի որ դատավարություն տեղի ունեցավ և դատավորն էլ իրավական համակարգի ամենախոշոր գրավն էր նշանակել որպես կալանքին այլընտրանք։

— Այս օրերին քաղաքական օրակարգում է նոր Սահմանադրության մշակումը, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները և այլն: Ի՞նչ եք կարծում այս փոփոխություններից հետո մենք վերջնականապես կունենա՞նք օլիգարխներից կամ տնտեսական կապիտալ ունեցողներից ազատագրված խորհրդարան:

— Չեմ կիսում այդ կարծիքը, որ մենք ունենք տնտեսական կապիտալ ունեցող խնդրահարույց խորհրդարան և եթե իշխող ուժի կողմերը նման պնդում է անում ,իրենք հենց իրենց ուժի օրոք ձևավորված խորհրդարանին են հակասում: Այս դեպքում թերևս 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները նախատեսեցին այնպիսի փոփոխություններ, որ անցում կատարեցինք խորհրդարանական կառավարական ձևին և հրաժարվեցինք մեծամասնական ընտրական համակարգից, եթե կհիշեք նախկինում և մեծամասնական և համամասնական ընտրական ձևերը ներդրված էին մեր երկրում, և ձևավորվեց 100% համամասնական ընտրական համակարգը, որը մեր պետության կառավարման ձևը առավել մոտեցրեց ժողովրդավարության չափանիշներին։ Ու եթե ուսումնասիրենք առավել ժողովրդավար պետությունների պատմությունները, ապա կտեսնենք, որ գրեթե բոլորը անցում են կատարել 100% համամասնական ձևին։ Այս առումով կասեմ, որ որոշ չափով պոպուլիստական հայտարարություններ են։ Երբ նախագիծը ներկայացվի այդ ժամանակ նոր կարող եմ մասնագիտական հիմնավոր կարծիք հնչեցնել։

— 2021 թվականին Հայաստանում նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով։ Նրանք քննելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքից բխող գործերը։ Որքանո՞վ է արդարացված կոռուպցիայի դեմ պայքարի համար նոր դատարան ստեղծելու գաղափարը։

 — Կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված արդեն շուրջ երկու տարի է տարածվում են հարցադրումներ, առաջարկվում է պետական համակարգի բարեփոխում և արդյունաբերական արդարադատություններն էին օրակարգային խնդիր դարձել և ամեն դեպքում որպես ֆինանսական գործիքակազմ, ներդրվեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը։ Իմ կարծիքով մեր օրենսդրությունը նախատեսում է դեռևս մի շարք գործիքակազմեր, որոնցից արդյունավետ չեն կարողանում օգտվել կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Օրինակ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման հետ կապված բավականին երկար ժամանակ խնդիր ունեցանք: Նախ 7-րդ գումարման ԱԺ-ն իր առաջին նիստը հունվարին հրավիրեց և մոտ 9-10 ամիս իրենց չէր հաջողվում կյանքի կոչել արդեն ուժի մեջ մտած օրենքը, խախտելով օրենքի պահանջը այդքան ուշացրեցին ժամկետը և ուշացումով ձևավորեցին այդ հանձնաժողովը։ Հանձնաժողովն էլ իր հերթին կրկին խախտեց օրենքով սահմանված վերջնաժամկետները՝ իր գործողություներն ապահովող կարգերի ներդրման հետ կապված։ Իմ գնահատմամբ, մեր օրենքների համատեքստում էլ մասնագիտացված դատարանների ձևավորման հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, որովհետև այս պարագայում եթե ունենք քաղաքացիական, քրեական և ընդհանուր իրավասության դատարաններ և դատավորներ, ովքեր գերծանրաբեռնված ռեժիմով են աշխատում, մենք ձևավորում ենք մի դատարան և նշանակելու ենք դատավորներ, ովքեր անհամեմատ ավելի բարձր աշխատավարձով են աշխատելու ու բնականաբար պարզ է, որ աշխատելու են անհամեմատ քիչ ծանրաբեռնվածությամբ։ Իմ կարծիքով ավելի ճիշտ կլիներ առկա գործիքակազմը հզորացնել՝ օրենսդրական որոշ փոփոխություններ անելով, քան նման մասնագիտացված կիսալուծումներով կառույցներ ստեղծելը։ Ամեն դեպքում պետք է սպասենք և տեսնենք, թե ինչքանով կարդարացնեն իրենց այս մարմինները։

Սոնա Գիշյան

www.1or.am

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել Նուբարաշենում դի է հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնիԻրավական առումով հակասություն կա նոյեմբերի 9-ի և այս փաստաթղթերի միջևԷդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» ֆիլմն արժանացել է «Սուրբ Աննա» փառատոնի ժյուրիի դիպլոմի Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներինՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր Էդ սահմանն արյունովա գծած․ Կիրանցի բնակիչԿարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ «Հրապարակ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»
Ամենադիտված