ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կողոպուտ Դավիթաշենի դեղատներից մեկում․ ոստիկանները հայտնաբերել ու բերման են ենթարկել կասկածվողին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Օգոստոսի 26-ին Դավիթաշեն թաղամասի դեղատներից մեկում կողոպուտ էր կատարվել: Մի տղամարդ մտել էր դեղատուն, թիկունքից հրել-գցել էր աշխատակցուհուն, հափշտակել դրամարկղի փողն ու փախել էր:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը կատարվածի վերաբերյալ հաղորդումը ստանալուն պես մեկնեց դեպքի վայր:

Ուսումնասիրեցին` որտեղից ինչ են հափշտակել, զրուցեցին տուժողի հետ:
Հանցագործը եղել էր մարզագլխարկով ու դիմակով: Դեմքը տեսնել չէր հաջողվել:

Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները:
Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Սիսիան քաղաքի 30-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Անդրանիկի փողոցում հայտնաբերեցին կասկածվողին և բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը և ձերբակալվել:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular