ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովն արդեն նոր պատգամավոր ունի. նա այսօր երդվեց

ՎԻԴԵՈ

Հայաստանի Ազգային ժողովի այսօրվա՝ սեպտեմբերի 4-ի նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ խորհրդարանը համալրվել է նոր պատգամավորով:

Նա մասնավորապես, ասաց. «Հիշում եք, որ Մանե Թանդիլյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը: Նախ շնորհակալություն հայտնենք նրան համագործակցության համար եւ լավագույն մաղթանքները հղենք նրան:

ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Մանե Թանդիլյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 5 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրամադրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին»:

Այնուհետեւ նոր պատգամավոր Ստեփան Ստեփանյանը համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի կարգավորումների երդվեց ԱԺ ամբիոնից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular