ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղի նախագահը պատերազմի պատրաստվելու կոչ է արել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքացիներին կոչ է արել պատրաստվել ոչ թե բանակցությունների, այլ՝ պատերազմի: Այս մասին «Sputnik Армения» կայքում տեղադրված հոդվածին«Президент Карабаха призвал готовиться к войне» հոդվածով անդրադարձել է ռուսական lenta.ru կայքը:

Նախագահը նշել է, որ հայկական կողմը չի պատրաստվում քննարկել տարբերակները, որոնք կարող են թուլացնել Ղարաբաղի անվտանգությունը: Հարությունյանը վստահ է, որ հանրապեստությունն՝ ի պատասխան Ադրբեջանի հռետորաբանության, պետք է ուժեղացնի բանակը:

«Բանակցությունների թեման քննարկելու փոխարեն եկեք իրատես լինենք և պատրաստվենք պատերազմի: Բանակցություններ չեն լինելու: Ես դա չեմ տեսնում: Ադրբեջանը տրամադրված չէ բանակցությունների, նա կրակում է Հայաստանի դիրքերի ուղղությամբ, սպառնում է հարվածել ատոմային էլեկտրակայանին: Էլ ինչի՞ մասին  խոսենք»,- հայտարարել է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular