ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը դեռ չի մտածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ բյուրոն կուսակցության հիմնադրման 130-ամյակի կապակցությամբ համաներում է հայտարարել բոլոր նախկին այն դաշնակցականների նկատմամբ, որոնք անցյալ տարիների ընթացքում հեռացվել են ՀՅԴ շարքերից կամ հրաժարվել են կուսակցությանն անդամակցելուց: Ի դեպ, նախատեսվում է համաներում շնորհել նրանց, որոնք կուսակցության շարքերից դուրս գտնվելու ժամանակ երբևէ Դաշնակցության դեմ չեն գործել։

Նշենք, նաև, որ նախորդ տարիների ընթացքում կուսակցության շարքերը լքել են ոչ միայն կարկառուն դաշնակցականներ, այլև՝ այնպիսիք, որոնք առանձնապես հայտնի չեն հասարակությանը: Հայտնիներից, թեևս հիշենք Աղվան Վարդանյանին, որը հեռացվեց կուսակցությունից ԱԺ ՀՅԴ խմբակցության կողմից քվերակության որոշմանը դեմ գնալու համար:

1or.am-ը Աղվան Վարդանյանից փորձեց պարզել, թե արդյոք քաղաքական գործիչը, որը նաև ՀՅԴ քվոտայով երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել մտադիր է օգտվել կուսակցության ընձեռած հնարավորությունից և համաներման համար դիմել կուսակցությանը: Ա.Վարդանյանը, սակայն, պատասխանեց, որ դեռևս այդ ուղղությամբ չի մտածել, քանի որ ինքը շատ դանդաղ է մտածում: Հարցին, իսկ արդյո՞ք դանդաղ մտածելը պայմանավորված է այլ կուսակցությանն անդամագրվելու ցանկությամբ և այդ պատճառով է, որ դեռ չի մտածել ՀՅԴ-ի հայտարարած համաներումից օգտվելու մասին, Ա.Վարդանյանը պատասխանեց.

«Մի՞թե ես նման եմ մի մարդու …», չասելով, թե իրականում ում նկատի ունի:

 

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular