ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ զգում էս իշխանության քաղցրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուշադիր հետևելով ներհայաստանյան քաղաքական զարգացումներին և մասնավորապես վերջին երկու տարվա կտրվածքով տեղի ունեցած գործըթնացներին՝ ամբողջովին համոզվում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ներսում ձգտում է բացարձակ իշխանության։ Նա փորձում է իր ձեռքի մեջ կենտրոնացնել պետական կառավարման ու իշխանության բոլոր թևերը, անգամ վերահսկողություն սահմանել լրատվամիջոցների նկատմամբ։ Իսկ այն դեպքերում, երբ դա նրան չի հաջողվում, ապա ֆեյքերի իր բանակով հարձակվում է վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների վրա։

 Բոլորս ականատես եղանք, թե ինչպես Փաշինյանն ամեն ինչ արեց, որպեսզի լիակատար վերահսկողություն սահմանի Արցախի նկատմամբ, անգամ հայկական երկրորդ պետության սուվերենությանը հարված հասցնելու գնով։ Նա ամեն կերպ փորձում է սփյուռքին սիրաշահելու ճանապարհով նրանց նույնպես կառավարելի դարձնել։

 Սխալված չենք լինի փաստել, որ այսքանից հետո դժվար է ասել, թե Փաշինյանը լավն է, նրա կադրերն են վատը։ Եթե վատն են, թող փոխի լավերով, ոչ ոք, ըստ էության նրան չի խանգարում։ Ու անլուրջ է երկրի բոլոր հաջողությունները վերագրել Փաշինյանին, իսկ թերությունները թիմակիցներին, խանգարողներ էլ նշանակել ռևանշիստ ընդդիմությանը։ Պետք է ուղղակի միանձնյա իշխանություն ունեցող Փաշինյանին վերագրել թե՛ հաջողությունները ու թե՛ անհաջողությունները։ Բայց քանի որ հաջողություններ գրեթե չկան, իսկ անհաջողությունների մի ամբողջ փունջ ունենք, ուստի պետք է դրանց համար պատասխանատուներ գտնել, լինեն դրանք թիմի ներսում, թե դրսում։

 Ուղղակի այսպես երկար շարունակել չի կարելի, մեր երկիրն այդքան ռեսուրս չունի, որ դիմանա դիլետանտների լաբորատոր փորձարկումներին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular