ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «գրպանային» Սահմանադրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ դատաիրավական համակարգում ընթացող գործընթացները շարունակում են մնալ ներհայաստանյան առանցքային թեմաներից մեկը։ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններից մեկում նշել էր, որ «մեզ պետք է նոր սահմանադրություն, ոչ թե փոփոխված, այլ հենց նոր»։

 1995թ․ ընդունված սահմանադրությունը, երբ 2005-ին փոխում էր Քոչարյանը, տեսակետներ կային, որ նա դա ինչ-որ պահի կկոչի նոր սահմանադրություն, որպեսզի հնարավորություն ունենա առաջադրվել երրորդ անգամ։ Սերժ Սարգսյանը կիսանախագահական կառավարման համակարգը խորհրդարանականի դարձնելու, դրանով իսկ սահմանադրությունը հիմանահատակ փոխելու պարագայում անգամ չասեց, թե սա նոր սահմանադրություն է, այլ՝ փոփոխված։ Իսկ Փաշինյանը նոր սահամադրություն է ցանկանում, քանի որ գտնում է, որ թե՛ սահմանադրության ընդունումը, թե՛ երկու փոփոխությունները եղել են խախտումներով ու դրանք ոչ լեգիտիմ են։ Այսինքն՝ սահմանադրության փոփոխելու նպատակն այն է, որ ոչ թե գործող սահմանդրությունը վատն է, այլ՝ ոչ լեգիտիմ։

 Իրականում այստեղ առկա մի կարևոր հանգամանք․ եթե ընդունվում է նոր Սահմանադրությունը, որը կարող է լինել նախկիններից որևէ մեկի կրկնությունը, հազիվ թե հնարավոր լինի դա ողջամիտ կերպով հիմնավորել։ Ունեցել ենք կիսանախագահական խառը, լղոզված համակարգ՝ 1995-ին ընդունված սահմանադրությամբ, կիսանախագահական, քիչ թե շատ բալանսավորված՝ 2005-ի փոփոխություններով, խորհրդարանական կառավարման համակարգ՝ 2015-ի փոփոխված սահմանադրությամբ, որն ավելի շուտ վարչապետական համակարգ է, քան խորհրդարանական։ Օրինակ՝ եթե Նիկոլը նպատակ ունի կուսակցությունների դերը բարձրացնելու, որպեսզի ունենաք լիիրավ խորհրդարանական համակարգ, ապա դրա ամենակարևոր քայլը կարող էր անել առանց սահմանադրությունը փոխելու, ու 2018թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ ռեյտինգային համակարգը վերացնելով, ինչը՝ չարեց։ Այստեղ, սակայն, առկա է մի մեծ նոնսես․ ինչպես է Փաշինյանը կարևորում կուսակցությունների ու խորհրդարանի դերը, երբ վերջին ընտրությունների ժամանակ, հանդիպելով ընտրողների հետ, հրապարակավ ասում էր՝ «ուզում եք դառնամ վարչապետ, ընտրեք «Իմ քայլին»»։ Անգամ պատգամավորության թեկնածուներին չէր ներկայացնում հանրությանը, նրանց արժանիքները գովերգում, այդ պահին կարևորը քվեն էր։

 Ասում են՝ Տեր-Պետրոսյանը սահմանադրություն պատվիրեց «իր հագով», իսկ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ փոփոխեցին «իրենց հագով», հիմա Փաշինյանը հավաստիացնում է, որ այդպես այլևս չի լինելու, որ նոր սահամադրությունն «իր հագով» չի գրվելու։

 Փաշինյանի իշխանությունն ինստիտուցիոնալ չէ անգամ պաշտոնավարման երրորդ տարում: Դա մի անձի իշխանություն է, ավելի մեծ լիազորություններով, քան մի «անձի հագով» գրված սահմանադրությունը, քանի որ սահմանադրությունը թույլ չի տալիս գործադիրի ղեկավարին իր ձեռքը վերցնել իշխանության մյուս թևերը։ Փաստենք՝ Փաշինյանին նոր սահմանադրությունը հարկավոր է սեփական իշխանությունն ամրապնդելու ու երկարաձգելու համար, բայց եթե հանկարծ ժողովուրդը հասկանա, որ Փաշինյանից ու նրա թիմից հնարավոր չէ ազատվել ընտրությունների միջոցով, ուրեմն պետք է մտածել այլ տարբերակներ, անգամ ուժի ու զենքի դիմելով։ Որքան շուտ Փաշինյանը հասկանա, որ հասարակության նման մարտահրավեր նետելը խիստ վտանգավոր է, այնքան ավելի շուտ կհասկանա, որ սահմանադրությունն ինչ փաթեթավորումով էլ «իր հագով» կարի, դա հասկանալու են ու պատժեն։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular