Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Արդարության սպասումով

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ դատավոր Ա․ Մաթևոսյանը բավարարել է իր բողոքը ընդդեմ Դ.Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու քննիչի որոշման դեմ, հայտնելով, որ գործի քննությունը կվերսկսվի։

Այդ  թեմայով 1or.am  կայքի լրագրողը զրուցել է փաստաբանի հետ և պարզել, որ գործի ընթացքում եղել են մի շարք թերություններ։

«Այն թերությունները, որոնք եղել են գործի ընթացքում, բացահայտ են, և այդ մասին ես ժամանակին միջնորդություն եմ ներկայացրել նաև քննիչին և պահանջել եմ կատարել մի շարք լրացուցիչ գործողություններ, որպեսզի իրավիճակը վերջնականապես պարզվի։ Իսկ քննիչը մերժել էր, և գործի վարույթը կարճվել էր։ Իսկ հիմա դատարանը հիմնավոր գտավ իմ բողոքը և որոշեց, որ քննությունը պետք է վերսկսվի»։

Իսկ այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունի նոր դատական գործից Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․

«Ինչպես միշտ՝ արդարության»։

 

Սոնա Գիշյան

www.1or.am 

website by Sargssyan