ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


700 միլիոն եվրոյի պայմանագիր. Մեսին ու «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները պայմանավորվել են

ՍՊՈՐՏ

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պայմանավորվածություն է ձեռք բերել City Football Group-ի հետ, որին է պատկանում անգլիական «Մանչեսթեր Սիթին», հաղորդում է Daily Record-ը:

Կողմերը համաձայնեցրել են 5 տարվա պայմանագիր, որի արժեքը կազմում է 700 միլիոն եվրո: 33-ամյա Մեսին 3 մրցաշրջան կացկացնի «Մանչեսթեր Սիթիում», այնուհետև կտեղափոխվի ամերիկյան «Նյու Յորք Սիթի», որտեղ կխաղա 2 տարի: «Նյու Յորք Սիթին» նույնպես պատկանում է City Football Group-ին:

Գումարի մի մասի դիմաց Մեսիին առաջարկել են կազմակերպության բաժնետոմսերի մի մասը, սակայն նա հրաժարվել է, քանի որ կան City Football Group-ի բաժնետոմսերը գնահատելու հետ կապված դժվարություններ:

«Բարսելոնան» արդեն սկսել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ պատրաստվել նոր մրցաշրջանին, սակայն Մեսին չի մասնակցում մարզումներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular