ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արման Սահակյանը դատի է տվել ՊԵԿ-ին. պահանջում է անվավեր ճանաչել 12 մլն դրամ վճարելու որոշումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին ղեկավար Արման Սահակյանը դատի է տվել Պետական եկամուտների կոմիտեին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Նա օգոստոսի 31-ին դիմել է Վարչական դատարան ՊԵԿ-ի 10.07.2020թ. կայացրած ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին:

ՊԵԿ-ից ՀԺ-ին հայտնել են, որ հայցը դեռեւս չեն ստացել:

Azdarar.am-ից տեղեկանում ենք, որ 2018 թվականին Արման Սահակյանը «Բեյբի Սմայլս» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում անշարժ գույք է ներդրել, սակայն նույն թվականին վերջինս դադարեցրել է իր մասնակցությունը վերոնշյալ ընկերության կանոնադրական կապիտալում:

ՀՀ Հարկային օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն վերոնշյալ գույքը համարվում է եկամտային հարկով հարկման օբյեկտ: Իսկ Արման Սահակյանը հանդիսանալով եկամտային հարկ վճարող, սահմանված ժամկետում չի ներկայացրել իր 2018 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկը եւ չի վճարել եկամտային հարկի գծով պարտավորությունը:

Արդյունքում՝ ՊԵԿ-ի 2020 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ Սահակյանը պետք է վճարի 12 մլն 587 հազար 77 դրամ, որից 9 մլն 810 հազար 660 դրամը նրա պարտավորությունն է, իսկ 2 մլն 776 հազար 417 դրամը տույժը:

Սահակյանը դիմել է դատարան այս որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular