ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իվան Ռակիտիչը վերադարձավ «Սևիլիա»

ՍՊՈՐՏ

Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մարզական կարիերան կշարունակի իսպանական «Սևիլիայում», տեղեկացնում է Իսպանիայի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը:

32-ամյա Ռակիտիչի դիմաց «Բարսելոնան» կստանա 1.5 միլիոն եվրո: Եւս 9 միլիոն եվրո «Սևիլիան» կվճարի բոնուսների տեսքով:

Խորվաթ կիսապաշտպանը «Սևիլիայում» հանդես էր եկել 2011-2014 թվականներին, այնուհետև տեղափոխվել էր «Բարսելոնա»:

Իվան Ռակիտիչը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 310 հանդիպման, խփել 35 գոլ, կատարել 42 գոլային փոխանցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular