Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի շնորհավորել Բակո Սահակյանին

Օգոստոսի 30-ին Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը տոնում էր իր ծննդյան 60-ամյակը։ Այդ ժամանակ Արցախում էր գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից 1or.am կայքը փորձեց ճշտել, թե արդյոք պարոն Փաշինյանը շնորհավորել է Բակո Սահակյանին։

Հարցին ի պատասխան Մանե Գևորգյանը պատասխանեց․

«Պարոն Փաշինյանի գործունեությունը բաց է, և այն ամենը ինչ տեղի է ունենում դուք տեսնում եք։ Ամսի 29-ին և 30-ին այն ինչ  տեղի է ունեցել Արցախում այդ մասին եղել են և՛ մամուլի հաղորդագրություններ, և՛ տեսանյութեր»։

Սակայն շնորհավորանքի մասին պաշտոնական որևէ հայտարարություն մինչ այս  չի եղել։

 

Սոնա Գիշյան

www.1or.am 

website by Sargssyan