ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանյան աշնանային «քաղաքական պորտֆոլիոն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր աշնան առաջին օրն է․ ամեն տարի այսօրը գերշխող էին լինում կրթական թեմաները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Այս տարի հայտնի պատճառներով նոր ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվել է, իսկ լրատվական հոսքերում ամենուր քաղաքական թեմաներն են։ Համաձայնեք՝ այս ամառը բավական ակտիվ ու աշխույժ, քաղաքական ուժերի համար նախապատրաստությունների, դիրքավորումների, ասելիքն ու անելիքը հստակեցնելու ժամանակաշրջան էր։ Ի դեպ քաղաքական դաշտն էլ կարծես դուրս է գալիս սև-սպիտակ տրամաբանության շրջանակներից, այն փոփոխվում է, համալրվում է նոր ուժերով ու նոր գույներով։ Մի կողմից ունենք կառավարող կուսակցություն՝ հանրային որոշակի քաղաքական փոքրաթիվ պաշտպաններով։

Ավելի գունառատ պատկեր է ընդդիմադիր դաշտը։ Այստեղ գործող կուսակցություններին խիստ պայմանականորեն կարելի է բաժանել 3-4 խմբի։ Մի խմբում, այսպես կոչված, նախկիններն են՝ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցներով, եռյակ միությունը՝ ՀՅԴ-ԲՀԿ և նորաստեղծ «Հայրենիքը»։ Այս իրականության հետ մեկտեղ՝ սև-սպիտակի տրամաբանությունից դուրս ձևավորվել է կուսակցությունների մի փունջ, որոնք այս կամ այն կերպ մասնակցել, կամ օժանդակել են իշխանափոխությանը, սակայն երկու տարի անց քննադատում են իշխանություններին այն բանի համար, որ «հեղափոխոխությունը խցանվել է», «հեղափոխական գաղափարները չեն իրագործվում», «իշխանությունը քաղաքական կամք, ցանկություն կամ զորություն չունի այդ փոփոխությունները կյանքի կոչելու»։ Այս խմբում «տեղավորվում» են ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», «Սասնա Ծռերը» և վերջինիս առանցքի շուրջ ձևավորված «Ազգային ժողովրդավարական բևեռը»։

Եթե փորձենք ստանալ քաղաքական համայնապատկերի ընդհանուր տեսքը, ապա հավելենք, որ պայմանականերն ևս մեկ խումբ կազմում են նորաստեղծ ու ստեղծման ճանապարհին գտնվող ուժերը, որոնք դեռ ճանաչելի դառնալու խնդիր ունեն՝ «Ազգային օրակարգը», «Մեկ Հայաստան», իսկ նոր ստեղծվողներից՝ «Հանուն Հանրապետության», «Արդար Հայաստան» նախաձեռնությունները և այլն։ Քաղաքական աշունը բավական հետաքրքիր է լինելու՝ միավորումներով, սահմանազատումներով, առաջնորդության համար և ամենակարևորը՝ իշխանությունների դեմ պայքարով։

 

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular