Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Սիրում եմ բոլորիդ

Այս իշխանությունների ամենասիրած արտահայտություններից մեկը «Սիրում եմ բոլորիդ» ֆրազն է: Եվ այսօր արդեն պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի մեծ բլեֆի կարգախոսը հենց այդ ֆրազն է: Հարց է ծագում, երբ Նիկոլն ասում է «Սիրում եմ բոլորիդ», օրինակ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին էլ է սիրում, թե ինչպես միշտ խաբում է:

Իրականում նրանք «բոլորին» սիրում են միայն այն ժամանակ, երբ այդ բոլորի կարիքն ունենում են: Դրանից զատ նրանք սիրում են միայն իրենց Շորժայի կայֆերն ու պարգևավճարները, արձակուրդներն ու նոր գնված առանձնատները: Բոլորին սիրողը չի սորտավորում դիմակ կրողներին ու չկրողներին, հազարավոր մահերի մեջ չի մեղադրում քաղաքացիներին, շարքային աշխատակիցների վրա տոննաներով գործ չի հարուցում, այն դեպքում երբ մեծ շնաձկները իր քթի տակ հանգիստ ֆռֆռում են կամ հանգիստ լքում երկիրը:

Հետաքրքիր է, երբ Արսեն Թորոսյանն ասում է, որ «բոլորին սիրում է» գիտի, որ բոլորին միայն Աստվածն է սիրում: Կամ երբ Դավիթ Սանասարյանը բոլորին սիրում է, Արսեն Թորոսյանն էլ է՞ բոլորի մեջ ներառված: Հարգելի՛ իշխանություններ, բոլորին կարելի է բռնաբարել, բայց բոլորին սիրել հնարավոր չէ: Եվ հիշեք, եթե այսպես շարունակեք, այն ժողովուրդը, որը երկու տարի առաջ ձեզ սիրեց, ոչ թե մերժելու է, այլ բռնաբարելու է ձեզ:

 

Միքայել Ղևոնդյան

www.1or.am 

website by Sargssyan