ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյանը մշտական պայմանագիր է կնքել Giallorossi-ի («Ռոմայի») հետ

ՍՊՈՐՏ

Հենրիխ Մխիթարյանը մշտական պայմանագիր է կնքել իտալական «Ռոմայի» հետ: Նա այդ մասին գրել է Facebook-ի իր էջում և շնորհակալություն հայտնել «Արսենալին», որից հեռացել է վերջնականապես:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ես մշտական պայմանագիր եմ ստորագրել Giallorossi-ի («Ռոմայի») հետ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արսենալին», նրա անձնակազմին և միլիոնավոր երկրպագուներին, որոնք վերջին 1.5 տարվա ընթացքում աջակցել են ինձ»,–գրել է Մխիթարյանը։

Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Արսեն Վենգերին` իրեն թիմ բերելու և մշտապես վստահելու համար։

«Այժմ ես պատրաստվում եմ Ա սերիայի երկրորդ մրցաշրջանին և նոր մարտահրավերներին: Ես սիրում եմ Հռոմը, սիրում եմ այս թիմը և հարազատ եմ համարում նրա երկրպագուներին: Ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի մենք հասնենք մեր նպատակներին»,–եզրափակել է ֆուտբոլիստը։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular