ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆուտբոլի կանանց հայաստանյան մրցաշարերի վիճակահանության արդյունքները

ՍՊՈՐՏ

Տեղի է ունեցել ֆուտբոլի կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի, Առաջին խմբի և գավաթի խաղարկության վիճակահանությունը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին։ Առաջին տուրում տեղի կունենան հետևյալ հանդիպումները․

«Հայասա» - «Ալաշկերտ-աղջիկներ»

«Ուրարտու-աղջիկներ» - «Գանձասար-Կապան-աղջիկներ»

«Գյումրի-աղջիկներ» - «Նորավանք-աղջիկներ»

Առաջին խմբի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին։ Առաջին տուրում իրար դեմ կմրցեն հետևյալ թիմերը․

«Վեստ-Արմենիա աղջիկներ» - «Արարատ-աղջիկներ»

«Նոա-աղջիկներ» - «Գանձակ 2»

«Գյումրի-աղջիկներ» - «Վան-Չարենցավան»

«Լոռի-աղջիկներ» - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի 7 թիմ, կմեկնարկի հոկտեմբերի 10-ին։ 1/8-րդ եզրափակչում իրար դեմ կմրցեն հետևյալ զույգերը․

«Նորավանք» - «Փյունիկ-աղջիկներ»

«Գանձասար-Կապան-աղջիկներ» - «Ալաշկերտ-աղջիկներ»

«Ուրարտու-աղջիկներ» - «Հայասա»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular